Մժնկերտ (Աղբակի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բժնկերտից)
Գյուղ
Մժնկերտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԱղբակի գավառ
Այլ անվանումներԲըժընկերտ, Բժնկերտ, Բիժինկերտ, Պըժնկերտ, Պըժնըկերտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն663 մարդ (2000)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ432
Փոստային ինդեքս65600
Ավտոմոբիլային կոդ65
Մժնկերտ (Աղբակի գավառ) (Աշխարհ)##
Մժնկերտ (Աղբակի գավառ) (Աշխարհ)

Մժնկերտ (թուրքերեն՝ Ortayazı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]։ Գտնվում է Ադամակերտից 30 կմ և Վանից 142 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Աբդուլ Համիդ II կազմակերպած ջարդերի վերջին տարիներին՝ 1890-1895-ականներին, գյուղի քահանան եղել է Ստեփան Տեր-Ստեփանյանը, ով 1800-ական թվականներին զոհվել է տեղի ինքնապաշտպանական հերոսամարտերում, իսկ ընտանիքը գաղթել է Արևելյան Հայաստան։ Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գյուղի բնակչությունը բաղկացած էր հայերից, որոնց զոհվել են բռնությամբ տեղահանման ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջերին ուներ 55-60 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մժնկերտն ուներ երկու հայկական եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր հայկական նկարչական դպրոց[2]։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մժնկերտից է եղել Վերժինե Սվազլյանը, ում հուշերը՝ Հայոց Ցեղասպանության մասին նշվում է՝ «Հայոց Ցեղասպանություն. Ականատես-վերապրողների վկայություններ» գրքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 814

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]