Բերտրան դը Բորն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտրան դը Բորն (ֆրանսերեն` Bertran de Born, 1140 - 1215), տրուբադուր, միջնդարյան պրովասալական քնարերգության խոշոր ներկայացուցիչ:
Բերտրան դը Բորնի պոեզիան [խմբագրել]
Բերտրան դը Բորնը` մարտաշունչ այդ ֆեոդալը, իր հոգևոր բերկրանքը քաղել է պատերազմից, որը փառաբանել է իր երգերում:
Բերտրան դը Բորնը հայտնի է հատկապես իր սերվենտներով (քաղաքական երգ): Ի դեպ, Դանթեն նրան դրվատել է որպես տաղանդավոր պոետի, պատերազմի երգչի, որի ստեղծագործության մեջ նուրբ և վերամբարձ զգացմունքը համատեղված է ասպետական կոպիտ ուժի և սրի իդեալին:
Ահա մի հատված դը Բորնի հայտնի ողբից, որ գրված է «Ջահել արքա» կոչված անգլիացի Ջեֆրի արքայազնի եղերական մահվան առթիվ.
- Մեր տկար դարում ցավ ու տխրություն
- Սերն անցավ, չկա կենսուրախ ոգին,
- Եվ մարդիկ մանր ու կեղծավոր դարձան,
- Միշտ նոր վտանգ է կախվում մեր գլխին:
- Կտրվեց կյանքը ջահել Արքայի.
- Նա անզուգական քաջ էր փառավոր,
- Եվ աշխարհն այժմ ողբ է ու մոլոր
- Եվ դարձել է ծով անհուն վշտերի:[1]
-
- (Թարգմ. Հենրիկ Բախչինյան)
-
Տես նաև` [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հենրիկ Բախչինյան (2004)։ Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 14-15։