Բերտալան Ֆարկաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
մինի

Բերտալան Ֆարկաշ (հունգ.՝ Farkas Bertalan; օգոստոսի 2, 1949, Գյուլահազա, Հունգարիա) Հունգարիայի ժողովրդական Հանրապետության տիեզերագնաց-օդաչու, հունգարացի առաջին տիեզերագնացը և առաջին էսպերանտո խոսողը, ով թռչել է տիեզերք[1].։ Հունգարիայի ժողովրդական Հանրապետության հերոս (1980), Սովետական Միության հերոս (1980), փոխգնդապետ։

Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ 1976 թվականից։ 1978 թվականից Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով «Սոյուզ» տիեզերանավով և «Մալյուտ» ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980 թվականի մայիսի 26-ին, Հունգարիայում առաջինը, Վ․ Ն․ Կուբասովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ-36» տիեզերանավով։ Մայիսի 27-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ-35» ուղեծրային համալիրին (տիեզերագնացներ՝ Լ․ Ի․ Պուզով, Վ․ Վ․ Ռյումին)։ Բերտալան Ֆարկաշը (Վ․ Ն․ Կուբասովի հետ) վայրէջք է կատարել հունիսի 3-ին «Սոյուզ-35» տիեզերանավով։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png