Բերնարդինո Կաբալլերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերնարդինո Կաբալլերո դել Անյասկո ի Մելաժարեխո (մայիսի 20 1839 - Ասունսյոն, մայիսի 26 1912), պարագվայական ռազմական և քաղաքական գործիչ, երկրի ժամանակավոր նախագահ (1880-1882), իսկ հետո սահմանադրական նախագահ (1882-1886)։ Նա Պարագվայի Կոլորադո կուսակցության հիմնադիրներից է։

Մասնակցել է Պարագվայի պատերազմին, որպես կապիտան և մարշալ Ֆրանսիսկո Սոլանո Լոպեսի ադյուտանտ։ Կուրուպաիտիի ճակատամարտում ղեկավարել է հեծելազորային ջոկատը։ 1868-ին ստացել է գեներալի կոչում, իսկ 1869-ին պարգևատրվել է Ամամբայի մեդալով։