Ռոման Բերեզովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բերեզովսկի Ռոմանից)
Ֆուտբոլ

Ռոման Բերեզովսկի
Algérie - Arménie - 20140531 - Roman Berezovski.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Ռոման Անատոլիի Բերեզովսկի
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան թիվ   օգոստոսի 5, 1974 (40 տարեկան)
Ծննդավայր   Երևան, Հայաստան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 196 սմ
Քաշ 85 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Դինամո Մոսկվա
Համար 21
Պատանեկան կարիերա
1991 - 1992 Հայաստան Շենգավիթ
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 Flag of the Soviet Union.svgԿոշկագործ 31 (0)
1992 ՀայաստանՍյունիք 13 (-30)
1993 Flag of Russia (1991-1993).svgԿոսմոս-Կիրովեց 15 (-30)
1994 - 2000 ՌուսաստանԶենիթ 123 (-119)
1994 - 2000 Ռուսաստան Զենիթ 2 18 (-15)
1995 Ռուսաստան Սատուրն-1991 3 (-5)
2001 ՌուսաստանՏորպեդո Մոսկվա 19 (-26)
2002 - 2005 ՌուսաստանԴինամո Մոսկվա 88 (-103)
2006 - 2011 ՌուսաստանԽիմկի 175 (-211)
2012 - ՌուսաստանԴինամո Մոսկվա 19 (-22)
Ազգային հավաքական2
1996 - Հայաստան 83 (-131)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 սեպտեմբեր 2014.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ 15 հոկտեմբեր 2014.

Ռոման Անատոլիի Բերեզովսկի (օգոստոսի 5, 1974, Երևան), ռուսազգի հայկական ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս ռուսական «Դինամո Մոսկվա» ֆուտբոլային ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ որպես դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել]

Ռոման Բերեզովսկին իր կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում՝ «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1991թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարին։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1992թ.-ին, «Շենգավիթ» թիմի կազմում մասնակցել է Հայաստանի անդրանիկ առաջնությանը։ 1992թ. ամռանը տեղափոխվել է «Սյունիք», որտեղ հանդես է եկել մինչև տարեվերջ։ Պատերազմի և ֆինանսական ծանր պայմանների պատճառով «Սյունիք» ֆուտբոլային ակումբը 1993թ. հրաժարվել է մասնակցել առաջնությանը և լուծարվել է, իսկ Ռոման Բերեզովսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ 1993թ.-ին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Կոսմոս-Կիրովեց» թիմում, որը մասնակցում էր Ռուսաստանի 2-րդ խմբի առաջնությանը։ 1994թ.-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ հանդես է եկել մինչև 2000թ. ավարտը։ Այդ ընթացքում 1997թ.-ին ճանանչվել է Ռուսաստանի լավագույն դարպասապահ, իսկ 1998թ. դարձել Ռուսաստանի գավաթակիր։

2001թ.-ին տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո»։ Մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվայի մեկ այլ ակումբ՝ «Դինամո», որտեղ հանդես է եկել մինչև 2005թ.-ի ավարտը։ 2006թ. տեղափոխվել է մերձմոսկովյան «Խիմկի»։ 2012թ. փետրվարին վերադարձել է Մոսկվայի «Դինամո», որտեղ հանդես է գալիս մինչ այժմ։

Ռոման Բերեզովսկին «Լև Յաշինի» ակումբի անդամ է։

Ազգային հավաքական[խմբագրել]

1994թ. Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և սեպտեմբերի 6-ին մասնակցել Բելգիայի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ երիտասարդական հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։

Ռոման Բերեզովսկին իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ Երևանյան խաղին։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։

Արտաքին հղումներ[խմբագրել]