Բերեզինա (Դնեպրի ստորին վտակը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերեզինա (բելոռուսերեն` Бярэ́зіна), գետ Բելոռուսիայում, Դնեպրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Մինսկի բարձրավայրից հյուսիս։ Երկարությունը 613 կմ է, նավարկելի է գետաբերանից 505 կմ։ Բերեզինայի ափին են Բորիսով, Բերեզինո, Բոբրույսկ, Սվետլոգորսկ քաղաքները։

Անվանման ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ, որոնցից առավել ընդունելի են համարվում սլավ. բերյոզա բառից կամ բալթ. berzas բառից առաջացած լինելը (երկու բառն էլ նշանակում է «կեչի». գետի ավազանը հարուստ է կեչու ծառերով[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 76։