Բերդաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բերդաշեն
39°50′51″ հս. լ. 47°01′49″ ավ. ե. / 39.8475° հս. լ. 47.030278° աե. ե.
Երկիր ԼՂՀ
Շրջան Մարտունու
Բնակչություն 1 480[1] մարդ (2005)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
##Բերդաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Բերդաշեն, գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 4525 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հուշարձան-թանգարան, բուժամբուլատորիա։

Գյուղում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, շրջակայքում՝ Մեծ նահատակ (համանուն լեռան վրա) եկեղեցին (վերականգնված), Աղջկաբերդ (Կուսաբերդ), Պիծին նահատակ, Սորփ (Սուրբ) մատուռները։

Բերդաշենը Արցախյան ազատամարտի ժամանակ [խմբագրել]

1988-ին Բերդաշենում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան), 1991-ին՝ կամավորական վաշտ (հրամանատար՝ Լ. Գևորգյան), 1992-ին՝ Բերդաշենի ձորակի միավորված ջոկատը (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան)։ Բերդաշենի և այլ ջոկատների հիմքի վրա 1992-ի սեպտեմբերին ստեղծվել է Մարտունիի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակը։ Մասնակցել են Ավդալ-Վազգենաշեն ուղղության, Մարտակերտի, Քարվաճառի, Հորադիզի և ԼՂՀ այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Բերդաշենից հրամանատարներ են եղել Ն. Սողոմոնյանը, Է. Գևորգյանը, Լ. Գևորգյանը, Ա. Զարգարյանը, Կ. Զարգարյանը, Յու. Հովսեփյանը, Գ. Իսրայելյանը, Բ. Աբելյանը, Ա. Հարությունյանը, Կ. Պողոսյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Է. Գևորգյանը, Կ. Զարգարյանը, Յու. Հովսեփյանը, Կ. Աղաջանյանը, Կ. Առուստամյանը, Ա. Ավետիսյանը, Է. Աբրահամյանը։ Բերդաշենից զոհվել է 24 ազատամարտիկ։[2]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf ԼՂՀ մարդահաշիվ
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004, էջ 118։