Բետի Ալվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Ալվեր
Betti Alver
380px-Alver Betti.jpg
բանաստեղծ
Անունը Էլիզաբեթ Ալվեր
Բնօրինակ
անունը
Betti Alver
Ծնվել է նոյեմբերի 23, 1906
Ծննդավայր Էստոնիա Էստոնիա, Յիգևա
Մահացել է փետրվարի 27, 1989
Մահվան վայր Տարտու, Էստոնիա

Բետի Ալվեր (ծննդյան անունը՝ Էլիզաբեթ Ալվեր, 1937 թ-ից՝ Էլիզաբեթ Տալվիկ, 1956 թ-ից՝ Էլիզաբեթ Լեպիկ, էստ.՝ Betti Alver, 23 նոյեմբերի 1906, Յիգևա — 27 փետրվարի 1989, Տարտու, Էստոնիա), էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Բետի Ալվերը ծնվել է 1906 թ. նոյեմբերի 23-ին Էստոնիայի Յիգևա քաղաքում։ 1924 թ. ավարտել է գիմնազիան Տարտում, 1924—1927 թթ. Տարտուի համալսարանում ուսումնասիրել է էստոներեն ու էստոնական գրականություն։ 1927 թ. լույս է տեսել «Քամու սիրուհին» վեպը։ Բետի Ալվերի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Փոշի և կրակ», հրատարակվել է 1936 թ.։ Բետի Ալվերն էստոներեն է թարգմանել Պուշկինի պոեմներն ու «Եվգենի Օնեգին» չափածո վեպը, Գորկու «Մանկություն», «Իմ համալսարանները» վեպերը, ինչպես նաև Քրիստիան Յաակ Պետերսոնի գերմաներեն բանաստեղծությունները։ Բետի Ալվերի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, լեհերեն, գերմաներեն, անգլերեն, չեխերեն, իտալերեն և այլն։ Բետի Ալվերի հիշատակին է նվիրված նրա ծննդավայր Յիգևայում ամեն աշուն անցկացվող պոեզիայի օրերը, որ կոչվում են «Աստղային ժամ»։ 2013 թ. Մերկուրի մոլորակի խառնարաներից մեկը նրա պատվին անվանվել է Ալվեր (Alver) [1].

Բետի Ալվերն ամուսնացած է եղել բանաստեղծ Հեյտի Տալվիկի հետ։ 1956 թ. ամուսնացել է Մարտ Լեպիկի (գրականագետ, Գրականության թանգարանի առաջին տնօրեն, 1940-45 թթ.)։

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել]

  • «Փոշի և կրակ» (1936),
  • «Աստղային ժամ» (1971),
  • «Կյանքի փշուրներ» (1971),
  • «Թռչող քաղաք» (1979),
  • «Էմայիգիի մարջանները» (1986)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Леэтмаа Е. Бетти Альвер — 100 // Пярнуский экспресс. — 2006. — 27 окт.