Բեն Նեվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Նեվիս
Ben Nevis / Beinn Nibheis
Ben Nevis.jpg
Բեն Նեվիս լեռը Մեծ Բրիտանիայի Շոտլանդիա երկրամասում
Տեղադրություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԲԾՄ 1344 մ
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Բեն Նեվիսը (անգլ.՝ Ben Nevis, գաել.՝ Beinn Nibheis), լեռ է Շոտլանդիայի Հայլենդ մարզում: Բեն Նեվիսը մտնում է Գրամպիանյան լեռնաշղթայի կազմի մեջ: Բեն Նեվիսը Մեծ Բրիտանիայի ամենաբարձր լեռն է: Տեղացիները լեռանը անվանում են Բեն : Բեն Նեվիս անվանումը առաջացել է շոտլանդերեն «Beinn Nibheis» արտահայտությունից: Շոտլանդերենից թարգմանած «Beinn» նշանակում է «լեռ», իսկ «Nibheis» նշանակում է «չար»: Ըստ երկրորդ վարկածի, անվանումն առաջացել է «beinn nèamh-bhathais» արտահայտությունից, որը նշանակում է «լեռ, որի գագաթը ծածկված է ամպերով» (երբեմն «երկնքի լեռ»): Իրականում տարվա 355 օրը Բեն Նեվիսի գագաթը ծածկված է ամպերով:

Հղումներ[խմբագրել]