Բեն-Հուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն-Հուր
Ben-Hur
Ֆիլմի պոստերը
Ժանր դրամա
պատմական
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Թվական 1959
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ուիլյամ Ուայլեր
Պրոդյուսեր Սեմ Զիմբալիստ
Սցենարիստ(ներ) Կառլ Թունբերգ

Մաքսվելլ Անդերսոն
Գոռ Վիդալ

Քրիստոֆեր Ֆրայ
Դերակատարներ Չառլտոն Հեսթոն
Հյու Գրիֆֆիտ
Օպերատոր Ռոբերտ Սերտիս
Երաժշտություն Միկլոշ Ռոժա
Ընկերություն Metro-Goldwyn-Mayer
Տևողություն 212 րոպե
Բյուջե 15 000 000 դոլլար
Շահույթ 90 000 000 դոլլար
IMDb ID 0052618
description

«Բեն-Հուր» (անգլերեն Ben-Hur) — ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի 1959 թվականին նկարահանած ամերիկյան էպիկական ֆիլմ:

Նկարահանված է ամերիկացի գրող Լյու Ուոլլասի վեպի հիման վրա: Ֆիլմը ստացել է 11 Օսկար և Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գտնվում է 2-րդ տեղում որպես էպիկական ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 56-րդն է:

[խմբագրել] Սյուժեն

Ֆիլմում գործողությունները կատարվում են 1-ին դարում, երբ աշխարհում նոր էր տարածվում քրիստոնեությունը: Գլխավոր հերոս Իսրայելի հարուստ քաղաքացի Բեն-Հուրը (Չառլտոն Հեսթոն) հանդիպում է իր մանկության ընկերոջ Մասսալուին, ով այժմ բարձաստիճան պաշտոնյա է: Երբեմնի շատ մտերիմ ընկերները սակայն հանդիպման ժամանակ վիճաբանություն են ունենում ինչ-որ հարցի շուրջ, իսկ Բեն-Հուրի տան կտուրից պատահականորեն պոկված կղմինդրի կտորը, որ ընկնում է մեկ այլ բարձաստիճան պաշտոնյայի կողքին, պատճառ է դառնում որ նրան և նրա ընտանիքի անդամներին` մորը և քրոջը, մեղադրեն սպանության համար և ուղարկեն բանտ:

Երկար տարիների բանտարկյալի կյանքը ու տաժանակիր աշխատանքները սակայն չեն հուսահատեցնում նրան ...

[խմբագրել] Դերասաններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով