Բենջամին Դիզրայելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բենջամին Դիզրայելից)
Բենջամին Դիզրայելի
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ St Piran's School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, վիպասան, գրող, կենսագիր և ֆինանսների նախարար
Դավանանք Անգլիկան եկեղեցի, հուդայականություն և քրիստոնեություն
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1804(1804-12-21)[1][2][3][…]
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանի օր ապրիլի 19, 1881(1881-04-19)[1][2][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայր , Լոնդոն, Բրիտանական կայսրություն[5]
Թաղված St Michael and All Angels Churchyard
Քաղաքացիություն  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հայր Այզեկ Դիզրայելի[5][6]
Մայր Mary Basevi?[7][6]
Ամուսին Մերի Էն Դիզրայելի[5][6]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բենջամին Դիզրայելի (Benjamin Disraeli, 1st Earl of Beaconsfield, դեկտեմբերի 21, 1804(1804-12-21)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 19, 1881(1881-04-19)[1][2][3][…], , Լոնդոն, Բրիտանական կայսրություն[5]), անգլիացի գրող, քաղաքական գործիչ, ֆինանսների նախարար (1852, 1858-1859, 1866-1868), Մեծ Բրիտանիայի վարչապետ, Սոլսբերիի ջահել (1868, 1874-1880), պահպանողական կուսակցության հիմնադիրներից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է անգլիականություն ընդունած հրեական ընտանիքից։

Ակնառու դեր է խաղացել տարիների կուսակցությունը պահպանողականի վերափոխելու գործում։1874-1880 թվականներին եղել է վարչապետ, վարել է էքսպանսիոնիստական քաղաքականություն։ Իր գլխավոր խնդիրներից մեկը համարել է Ռուսաստանի դեմ պայքարը։ Բեռլինի կոնգրեսում (1878) Բիսմարկի օգնությամբ Դիզրայելին վերանայել տվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որի հետնանքով մի շարք սլավոնական և հայաբնակ մարզեր նորից ընկան թուրքական տիրապետության տակ։ Նրան է պատկանում «․․․Մեզ համար կարևորը հայկական վտանգի դեմ Թուրքիայում պաշտպանվելու միջոցներ գտնելն է» արտահայտությունը, որը պարզում է նրա գլխավորած անգլիական պահպանողական կառավարության վարած քաղաքականությունը Հայկական հարցում։ Օսմանյան կայսրության ամբողջության պահապանի կեցվածքը չխանգարեց Դիզրայելին զավթելու (1878) Կիպրոս կղզին։ Աֆղանստանի դեմ 1878-1880 թվականների գաղութային պատերազմում Անգլիայի պարտությունը և անգլիական տիրապետության դեմ Տրանսվաալի բուրերի 1880 թվականի ապստամբությունը նպաստեցին Դիզրայելի կառավարության տապալմանը։

Իշխանության ղեկին գտնվելու տարիներին վարել է գաղութատիրական, կայսրության տնտեսական և քաղաքական հզորության ամրապնդման քաղաքականություն։ Թուրքիայում Անգլիայի դիրքերը ամրապնդելու և հարավային ուղղությամբ Ռուսաստանի առաջխաղացումը խոչընդոտելու նպատակով՝ փակել է աչքերը թուրքական իշխանությունների կողմից ազգային-ազատագրական շարժումները արյան մեջ խորտակելու քաղաքականության վրա։ 1875-78 թթ. արևելյան ճգնաժամի և ռուս-թուրքական (Բալկանյան) պատերազմի ընթացքում պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կտրականապես մերժել է Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը՝ պատերազմի սպառնալիքի տակ պարտադրելով Ռուսաստանին վերանայել այն և այդ նպատակով հրավիրել 1878 թվականի Բեռլինի կոնգրեսը։ Օգտվելով Բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից՝ Բարձր Դռանը պարտադրել է անգլո-թուրքական Կիպրոսի համաձայնագիրը, համաձայն որի Բրիտանական կայսրությանն է անցել Կիպրոս կղզին՝ Ռուսաստանի դեմ Անգլիայի աջակցության դիմաց։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետադեմ ռոմանտիզմի հետևորդ Դիզրայելին իր վեպերում («Վիվիան Գրեյ», 1826-1827, «Կոնտարինի Ֆլեմինգ», 1832, «Քոնինգսբի», 1844, «Թանկրեդ», 1847, «Էնդիմիոն», 1880 և այլն) իդեալականացնում է արիստոկրատիային՝ նրան պատկերելով որպես աշխատավորների «պաշտպանի»։ Նրա ստեղծագործությունները համակված են պահպանողականությամբ, երբեմն նաև՝ միստիկայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benjamin Disraeli — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Дизраэли Бенджамин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. 6,0 6,1 6,2 Kindred Britain
  7. Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 382