Բենիամին Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բենիամին Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 16, 1913(1913-02-16)[1][2]
Արդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 4, 2007(2007-03-04) (94 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1961)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Բենիամին Լևոնի Աբրահամյան (փետրվարի 16, 1913(1913-02-16)[1][2], Արդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 4, 2007(2007-03-04)), հայ մեխանիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1965)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[3], թղթակից-անդամ (1971)։ ՀՀ-ում առաձգականության մաթեմատիկական տեսության գիտական դպրոցի հիմնադիրներից է և առաձգականության տարածական խնդիրների տեսության հիմնադիրը։ ԽՍՀՄ ԳԱ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ (1956-1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փետրվարի 1913 թ.16-ին, Արդահան քաղաքում։ 1920 թվականին ընտանիքը գաղթել է Ալեքսանդրապոլ, ապա 1924 թվականի տեղափոխվել Երևան։ Յոթնամյա կրթությունն ստացել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այնուհետև սովորել է Երևանի գեղարվեստական տեխնիկումում, որն ավարտել է 1931 թվականին։

1933 թվականին ընդունվել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ 1935 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում, որն ավարտել է 1940 թվականին։ 1941-1946 թվականներին ծառայել է բանակում։ Զորացրվելուց հետո՝ 1946 թվականից ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում որպես կրտսեր գիտաշխատող, գիտությունների ակադեմիայի տեխնիկական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում՝ ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար, բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում՝ բաժնի վարիչ։ 1950 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1936 թվականին Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ դոկտորական ատենախոսություն։ 1965 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1951-1980 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։

1965-1992 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի առաձգականության մաթեմատիկական տեսության բաժնի վարիչ, 1992 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1956-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ։

Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և մենագրությունների, որոնք վերաբերում են առանձգականության տեսությանը՝ երկրաչափական բարդ ձևի լայնական կտրվածք ունեցող լիսեռների և ձողերի ոլորմանն ու ծռմանը, առանձգականության տեսության խառը եզրային և կոնտակտային խնդիրներին, տարածական ստատիկ և դինամիկ կոնտակտային խնդիրներին, համասեռ և շերտավոր տարածական մարմիններում առանձգական ալիքների տարածմանը։ Դասական են համարվում ուղղանկյան և վերջավոր գլանի համար առանձգականության տեսության առաջին եզրային խնդիրների նրա լուծումները[4]։ Աբրահամյանը ՀՀ-ում առաձգականության մաթեմատիկական տեսության գիտական դպրոցի հիմնադիրներից է և առաձգականության տարածական խնդիրների տեսության հիմնադիրը[5]։

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների (ԳՖՀ՝ 1964, ԱՄՆ՝ 1968, Հոլանդիա՝ 1974)[4]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ (1976 թվականից)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выездное заседание по современным проблемам теории контактных взаимодействий (г. Ереван, 28 ноября - 2 декабря 1988 г.).- Ереван:Изд-во АН АрмССР, 1988.- 154 с. ;
  • Кручение и изгиб призматических стержней с полым прямоугольным сечением.- Ереван,Б. и.,1950.- С. 266-276. ;
  • Кручение упругих тел.-Москва:Физматгиз,1963.- 686 с. ;
  • Механика деформируемых тел и конструкций.-Ереван:Изд-во АН АрмССР,1985.- 423 с. ;
  • Пространственные задачи теории упругости.-Ереван: Б. и., 1998.- 273 с. ;
  • Развитие теории контактных задач в СССР.- Москва: Наука, 1976.- 493 с. ;
  • Школа-семинар "Теория упругости и вязкоупругости".- Ереван: Изд-во АН АрмССР, 1982.- 120 с. ;
  • Modern problems of deformable bodies mechanics.- Yerevan: Gitutyun, 2005[6] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  4. 4,0 4,1 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 51-52։
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Բենիամին Աբրահամյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 42