Բենժամեն Անրի Կոնստան դը Ռեբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնստան դը Ռեբեկ (Constant de Rebecque) Բենժամեն Անրի (1767—1830), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։

1799—1802-ին՝ օրենսդիր Տրիբունալի անդամ, 1803—1814-ին՝ վտարանդի։ Նապոլեոն I Կոնստանին հանձնարարել է սահմանադրության լրացումների մշակումը (1815)։ 1830-ի Հուլիսյան հեղափոխության ժամանակ նպաստել է Լուի Ֆիլիպի գահակալությանը։ Կոնստանին գրողի համբավ բերեց ինքնակենսագրական «Ադոլֆ» վեպը։ Իր քաղաքական երկերում զարգացրել է բուրժուական լիբերալիզմի գաղափարներ, պետական կառուցվածքի իդեալ է համարել անգլիականի տիպի սահմանադրական միապետությունը։

Տես նաև[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png