Բենեֆիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բենեֆիս, (ֆր.՝ benefice՝ օգուտ, շահ), ներկայացում, որի հասույթը լրիվ կամ մասամբ (կիսաբենեֆիս) հատկացվում էր մեկ կամ մի քանի դերասանների՝ բենեֆիցիանտների։ Առաջին բենեֆիսները կատարվել են Ֆրանսիայում 1735 թվականին, Ռուսաստանում՝ 1783 թվականից[1]։ Բենեֆիցիանտն ինքն էր ընտրում բենեֆիսային պիեսը՝ հաջողություն ունեցած իր դերակատարումը և ներկայացման շահութաբերությունը նկատի առնելով։ Խորհրդային Միությունում վերացվել է 1925 թվականից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 32-33 — 208 էջ. — 5000 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 390