Բելառուսի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեռալուսի տռուսիկները, զարգացել է հազարամյակների ընթացքում՝ կրելով տարբեր գործոնների ազդեցություն, այդ թվում ֆիզիկական մըջավայրի, ազգագրական հենքի (Բալթյան բնիկների միաձուլումը սլավոնական եկվորների հետ), վաղ հեթանոսական նորաբնակների, Բյուզանդական քրիստոնեության՝ որպես կապող օղակ ուղղափառ կրոնի և նրա գրական ավանդույթների հետ, երկրի բնական սահմանների բացակայությունը, դեպի Սև և Բալթիկ ծով գետերի հոսքը, տարածաշրջանում կրոնների բազմազանությունը[1]։

Մամուլ, ռադիո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական տպագրության սկիզբը դրել է Ֆրանցիսկ (Գեորգի) Սկորինան 16-րդ դարում։ Նա բելառուսերեն է թարգմանել Աստվածաշունչը, Սաղմոսագիրքը ու 1517-1520 թթ. հրատարակել Պրահայում։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը պարբերական մամուլը Բելառուսում ներկայացված էր ռուսերեն լույս տեսնող պաշտոնաթերթերով, ինչպես նաև մասնավոր ու եկեղեցական հրատարակություններով։ Բելառուսերեն առաջին լեգալ թերթը՝ «Նաշա դոլյա»-ն («Մեր վիճակը»), լույս է տեսել 1906 թ. Վիլնոյում, բայց շուտով փակվել է։ 1906 թ. Պետերբուրգում կազմակերպվել է «Զագլյանե սոնցա ի ու նաշի վակոնցա» («Արևը կնայի և մեր պատուհանից») հրատարակչությունը, 1909 թ. Վիլնոյում՝ «Նաշա խատա» («Մեր խրճիթը»)։ Բելառուսում առաջին լեգալ մասսայական բոլշևիկյան թերթը՝ «Զվեզդա»-ն («Звезда»), լույս է տեսել 1917 թ., Մինսկում։ Նրա առաջին խմբագիրներն էին Մ․ Ֆրունզեն, Ալեքսանդր Մյասնիկյանը, Վ․ Ֆոմինը, Կ․ Լանդերը։ ժամանակավոր կառավարությունը բազմիցս փակել է թերթը, բայց այն լույս է տեսել նոր անուններով։ 1917 թվականի դեկտեմբերին Մինսկում սկսեց լույս տեսնել «Սովետսկայա պրավդա» («Советская правда») թերթը։ Սովետական կարգերի հաստատումից հետո Բելառուսում տպագրության և լրագրության գործը լայն թափ ստացավ։ 1920 թվականին սկսեցին լույս տեսնել «Սավեցկայա Բելառուս» («Սովետական Բելառուսիա», Սմոլենսկ, Մինսկ), «Պոլեսկայա պրավդա», («Պոլեսյան պրավդա», Գոմել), «Կրեստյանսկայա գազետա» («Գյուղացիական թերթ», Վիտեբսկ) թերթերը, ստեղծվեցին հրատարակչություններ։ 1922 թ. կազմակերպվեց Բելառուսական ՌՈՍՏԱ-ն՝ Ռուսական հեռագրական գործակալության բաժանմունքը, 1931 թվականից՝ Բելառուսական հեռագրական գործակալությունը (ԲելՀԳ)։ 1940 թ. Բելառուսում լույս էր տեսնում 252 թերթ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ոչնչացվել էին տպագրական բոլոր բազաները, սակայն ընդհատակյա դժվարին պայմաններում կազմակերպվել է 162 թերթի հրատարակություն։ 1969 թ. հանրապետական «Բելառուս» («Բելառուսիա»), «Զվյազդա» («Աստղ»), «Պոլիմյա» («Բոց»), «Նարոդնայա ասվելուս» («ժողովրդական լուսավորություն») և այլ հրատարակչություններ լույս են ընծայել 2008 անուն գիրք ու բրոշյուր։ Հրատարակվել են 83 ամսագիր, 180 թերթ (այդ թվում 134-ը՝ բելառուսերեն)։ 1970 թ. հրատարակվել են բելառուսերեն՝ «Զվյազդա» («Աստղ», 1917 թվականից), «Չիրվոնայա զմենա» («Կարմիր հերթափոխ», 1921 թվականից), «Պիաներ Բելառուսի» («Բելառուսիայի պիոներ», 1929 թվականից), «Լիտարատուրա ի մաստացտվա» («Գրականություն և արվեստ», 1932 թվականից), «Նաստաունիցկայա գազետա» («Ուսուցչական թերթ», 1945 թվականից), ռուսերեն՝ «Աովետսկայա Բելառուսիա» («Սովետական Բելառուսիա», 1927 թվականից), «Սելսկայա գազետա» («Գյուղական թերթ», 1945 թվականից), «Զնամյա յունոստի» («Պատանեկության դրոշ», 1938 թվականից), «Զորկա» («Լուսաբաց», 1945 թվականից) և այլ հանրապետական թերթեր։ Լույս են տեսնում քաղաքական երիտասարդական, գրական, երգիծական, գիտական, տեխնիկական և այլ ամսագրեր, բելառուսերեն՝ «Վոժիկ» («Ոզնի», 1941 թվականից), «Ռաբոտնիցա ի սյալյանկա» («Բանվորուհի և գեղջկուհի», 1924 թվականից), «Մալադոսց» («Երիտասարդություն», 1953 թվականից), «Պոլիմյա» («Բոց», 1922 թվականից), ռուսերեն՝ «Կոմունիստ Բելառուսիի» («Բելառուսիայի կոմունիստ», 1927-1949 թթ.՝ բելառուսերեն), «Նեման» (1952 թվականից)։ 1925 թվականին Մինսկում սկսվել են առաջին ռադիոհաղորդումները, 1956 թվականից գործում է Մինսկի հեռուստատեսային կենտրոնը։ 1969 թվականից հանրապետության ռադիոն և հեռուստատեսությունը հաղորդում են տալիս բելառուսերեն և ռուսերեն՝ ռադիոյի 3 և հեռուստատեսության 2 ծրագրերով։ Գոմելը, Բրեստը, Վիտեբսկը, Գրոդնոն ունեն հեռուստատեսային կայաններ։

Ճարտարապետություն, կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի տարածքում պահպանվել են Կիևյան Ռուսիայի ճարտարապետական հուշարձաններ, օրինակ՝ Սոֆիայի տաճարը (1044—1066) և Սպասո-Եվֆրոսինևյան եկեղեցին (17-րդ դ․) Պոլոցկում։ Ֆեոդալիզմի շրջանի ճարտարապետությանը բնորոշ է ամրոցային և պալատա-դղյակային շինարվեստի զարգացումը՝ Կամենեցյան աշտարակը կամ այսպես կոչված Բելայա Վեժան (1276), Նովոգրուդոկի (14—16-րդ դդ․), Լիդայի (14-րդ դ․) ամրոցները, Գրոդնոյի (12 — 16-րդ դդ․), Միրի (15-16-րդ դդ.), Նեսվիժի 16-րդ դ․) դղյակները։ 19-րդ դ․ 1-ին կեսին Բելառուսի ճարտարապետությունը զարգանում է ոուսական կլասիցիզմի ազդեցությամբ (Գոմելի, Վիտեբսկի պալատները)։ 19-րդ դ․ 2-րդ կեսին 20-րդ դ․ սկզբին կառուցվեցին արդյունաբերական և առևտրական շինություններ։ Խորհրդային իշխանության տարիներին ծավալվել է հասարակական-քաղաքացիական և արդյունաբերական կառույցների շինարարություն։ 1930-ական թթ․ Մինսկում կառուցվել են Կառավարական տունը, Լենինի անվան գրադարանը, օպերայի և բալետի թատրոնը։ Բելառուսի ժամանակակից ճարտարապետությունը կիրառում է քաղաքաշինական գիտության վերջին նվաճումները։ ճարտարապետների հանրապետական միությունը ստեղծվել է 1934 թվականին։ ԲԽՍՀ-ի քաղաքների կառուցմանը և նրանց գլխավոր հատակագծերի մշակմանն ակտիվորեն մասնակցել են ճարտարապետներ Ա․Պ․ Վոինովը, Գ․Վ․ Սիսոևը, Ս․ Ս․ Մուսինսկին, Ի․ Գ․ Լանգբարդը, Լ․ Պ․ Մացկևիչը, վ․ Ա․ Կորոլը, Գ․ Վ․ Զաբորսկին, Գ․ Փարսադանովը, Վ․ Ի․ Դուսևը։ Բելառուսի տարածքում հայտնաբերվել են քարի դարի շրջանի կերպարվեստի հուշարձաններ։ Հնուց զարգացած է եղել ժողովրդական կիրառական արվեստը, հատկապես փայտի քանդակազարդումը, ինչպես և խեցեգործությունը, ոսկերչությունը, ջուլհակությունը, ասեղնագործությունը։ Համբավավոր վարպետներ էին Պոլոցկի ոսկերիչ Լազար Բոգշան (12-րդ դ․), Պինսկում՝ քանդակազարդող Անանիան (16-րդ դ․), մոգիլյովցի փորագրիչներ Մաքսիմ և Վասիլի Վոշչանկիները, Ֆեոդոր Անգիլեյկոն (17-րդ դ․)։ Համաշխարհային օռնամենտիկայի պատմության մեջ են մտել ոսկե և արծաթե թելերով նախշված Սլուցկի գոտիները։ Քրիստոնեություն ընդունելուց հետո զարգացել է սրբանկարչությունը, գրքի մանրանկարչությունը (Տուրովյան ավետարան,11-րդ դ․, Մստիժյան ավետարան,14-րդ դ․ ), գրքի տպագրության հետ (1517)՝ Փորագրությունը19-րդ դ․ նկարիչներից առավել հայտնի են՝ Ս․ Կ․ Զարյանկոն, Ի․ Տ․ Խրուցկին, Ա․ Գ․ Գորավսկին, Ն․ Ցոլ․ Սիլիվանովիչը, մեդալագործ Ա․ Ֆ․ Վասյուտինսկին։

Կերպարվեստի բոլոր տեսակներն ու ժանրերն առանձնապես բուռն զարգացան խորհրդային ժամանակաշրջանում։ 1938 թվականին կերպարվեստի գործիչները միավորվեցին Բելառուսիայի Խորհրդային նկարիչների միության մեջ։ Գեղանկարիչներ Ի․ Օ․ Ախրեմչիկի, Վ․ Կ․ Ցվիրկոյի, Վ․ Վ․ Վոլկովի, Ե․ Ա․ Զայցևի, Մ․ Ա․ Սավիցկու, Վ․ Ի․ Ստել Մարիամ Աստվածածին «Խաչելություն» կոմպոզիցիայից, փայտ (XVIII դ․ կես, ԲԽՍՀ Գեղարվեստի թանգարան, Մինսկ) Մաշոնոկի, Վ․ Ա․ Գրոմիկոյի, Կ․ Մ․ Կոսմաչյովի, Ի․ Ատասևիչի, Ա․ Լ․ Շիբնյովի գործերում լայն տեղ է գրավում խորհրդային իրականության թեմատիկան։ Գրաֆիկներից են՝ Ա․ Մ․ Կաշկուրևիչը, Ա․ Ա․ Պոսլեդովիչը, Գ․ Գ․ Պոպլավսկին, թատերական նկարիչներ՝ Ա․ Ֆ․ Նիկոլաևը, Պ․ Վ․ Մասլենիկովը, Օ․ Պ․ Մարիկսը, Ե․ Գ․ Զեմոդուրովը, Ա․ P․ Գրիգորյանցը։ P-ի քանդակագործության նվաճումներից են Ա․ Կ․ Գլեբովի, Ա․ Օ․ Բեմբելի, Զ․ Ի․ Ազգուրի, Ա․ Անիկեյչիկի, Ա․ Ի․ Սելիխանովի աշխատանքները։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական երաժշտական բանահյուսության հիմնական բնագավառը երգաստեղծումն է։ Երգերին բնորոշ է քնարականությունը։ Ամենահին խմբական երգեցողությունը միաձայն է, ավելի ուշ՝ երկձայն- եռաձայն (հիմնական մեղեդին ներքևի ձայնով, վերին ձայնով՝ մենակատարային իմպրովիզացիա)։ Երաժշտական բանահյուսությունում գլխավորապես ավանդական «տոմարային», ընտանեկան-ծիսական և քնարական երգեր են, կատակերգերություններ, հեղափոխական, պարտիզանական երգեր։ Բելառուսական պարեղանակներում գերակշռողը մաժորն է, արագ տեմպը, զույգ չափը։ Բազմաթիվ պարերից առավել հանրահայտներն են «Լյավոնիիւա»-ն, «Բուլբա»-ն, «Ցանկա»-ն, «Կրիժաչոկ»-ը, «Միկիտա»-ն, «Ցուրաչկա»-ն։ Երաժշտական գործիքներն են՝ ցիմբալը, ժալեյկան (թութակ), բելառուսական քնարը, ջութակը, բասետլյան, դուդկան (շվի), դուդան (պարկապզուկ), դափը։ Երաժշտությունը եղել է ժողովրդական դրամաների, տիկնիկային թատրոնի (բատլեյկա) ներկայացումների անբաժան մասը։ Բելառուսական առաջին՝ «Գեղջկուհին» (երաժշտություն՝ Ա․ Մոնյուշկոյի, տեքստը՝ Վ․ Գունին-Մարցինկևիչի) օպերան բեմադրվել է 1852 թվականին, Մինսկում։ Բելառուսիայի պրոֆեսիոնալ երաժշտությունը կազմավորվել է խորհրդային տարիներին։ Հիմնադրվել են կոնսերվատորիա, օպերայի և բալետի թատրոն, ֆիլհարմոնիա, որի կազմում են ԲԽՍՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը, ԲԽՍՀ պետական ժողովրդական նվագախումբը հիմնադիր և ղեկավար՝ Ի․ Ի․ Ժինովիչ), Ակադեմիական կապելլան (հիմնադիր և ղեկավար՝ Գ․ Ռ․ Շիրմա), Պետական ժողովրդական երգչախումբը (Գ․ Ի․ Ցիտովիչ), Պարի պետական անսամբլը։

Ազգային օպերային և բալետային երկացանկի ստեղծմանը մասնակցել են Ե․ Տիկոցկին, Բոգատիրյովը, Ա․ Տուրենկովը, Ն․ Ալադովը, Դ․ Լուկասը, Գ․ Պուկստը, Յու․ Սեմենյակոն, Մ․ Կրոշները, Վ․ Զոլոտարյովը, Ե․ Գլեբովը, Գ․ Վագները։ Բելառուսական հայտնի կոմպոզիտորներից են՝ Ն․ Չուրկինը, Ն․ Սոկոլովսկին, Վ․ Օլովնիկովը, Յու․ Սեմենյակոն, Դ․ Կամինսկին, Պ․ Պոդկովիրովը, Դ․ Աբելիովիչը։

Վոկալ արվեստի վարպետներից են՝ Լ․ Ալեքսանդրովսկայան, Ի․ Բոլոտինը, Մ․ Դենիսովը, Ռ․ Մլոդեկը, Տ․ Նիժնիկովան, Մ․ Վորվուլևը, Զ․ Բաբիյը։ 17-րդ դ. Թատրոնը P-ի թատերարվեստի ակունքները հին ծեսերն ու ժողովրդական խաղերն են։ 16-րդ դարից Տեսարան Կ․ Կրապիվայի «Երգում են արտույտները» պիեսի բեմադրությունից (1950, Մինսկի Ցա․ Կուպալայի անվան թատրոն) Ժողովրդական թատրոնի տարածված տեսակներից էր «բատլեյկան»՝ տիկնիկային թատրոնը։ 16— 17-րդ դդ․ գոյություն է ունեցել նաև դպրոցական թատրոնը, ուր բեմադրվել են կրոնա-բարոյախոսական և աշխարհիկ թեմաներով պիեսներ։ 18-րդ դ․ կազմակերպվել են՝ Շկլովում Ս․ Զորիչի, Նեսվիժում Ռաձիվիլ իշխանների, Սլոնիմում Ի․ Օգինսկու թատրոնները, ինչպես և տոնավաճառային թատրոններ, սկզբնավորվել է ժողովրդական դրաման, բեմադրվել են Սիմեոն Պոլոցկու պիեսները։ 1907 թվականին դերասան և ռեժիսոր Ի․ Տ․ Բույնիցկին սիրողական խմբերի հիման վրա ստեղծել է բելառուսական առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։ Ազգային թատրոնի ձևավորմանը մեծապես նպաստել է Յա․ Կոլասի դրամատուրգիան։ Ազգային արվեստի, այդ թվում և թատրոնի ծաղկումը սկսվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ 1920 թվականին Մինսկում հիմնադրվել է Բելառուսական պետական դրամատիկական առաջին թատրոնը (1945 թվականից Ցա․ Կուպալայի անվան), 1926 թվականին Վիտեբսկում ստեղծվել է Բելառուսական պետական դրամատիկական երկրորդ թատրոնը (1945 թվականից Ցա․ Կոլասի անվան)։ 1920 թվականից Բելառուսում գործել է դերասան և դրամատուրգ Վ․ Գոլուբոկի շրջիկ թատրոնը, որ 1932 թվականին վերանվանվել է Բելառուսական պետական դրամատիկական երրորդ թատրոն (Գոմել)։ 1930-ական թթ․ Մոզիրում և Բոբրույսկում ստեղծվել են կոլտնտեսային-սովխոզային թատրոններ։ Հիմնադրվել են Բելառուսական օպերայի և բալետի պետական թատրոնը (1932), Բելառուսական պատանի հանդիսատեսի թատրոնը։ Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին ԲԽՍՀ-ում հաշվվում էր 23 թատրոն։ 1940-ական և 1950-ական թթ․ մարզային թատրոններ են կազմակերպվել Բրեստում, Գրոդնոյում, Մոգիլյովում, Գոմելում։ Բելառուսական խորհրդային թատրոնի ստեղծմանն ակտիվորեն մասնակցել են Վ․ Տերավսկին, Վ․ Գոլուբոկը, Ֆ․ ժդանովիչը, Ե․ Միրովիչը, Վ․ Կրիլովիչը։ Թատերական արվեստի գործիչներից են՝ Վ․ Պ․ Գլեբովը, Վ․ Ի․ Վլադիմիրսկին, Պ․ Ա․ Մոլչանովը, Բ․ Վ․ Պլատոնովը, Ն․ Ա․ Միցկևիչը, Լ․ Ի․ Ռժեցկայան, Կ․ Ն․ Սանն կովը, Վ․ Ի․ Դեդյուշկոն, Լ․ Գ․ Ռախլենկոն, Զ․ Բ․ Ատոման։

2004 թվականից բելառուս երաժշիտները մասնակցում են Եվրատեսիլ երգի մրցույթին[2]։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսում առաջին քրոնիկալ-վավերագրական սյուժետները նկարահանվել են 1919-1920 թթ.։ 1924 թվականին Լենինգրադում ստեղծվել է Բելպետկինո կազմակերպությունը, 1928 թվականին՝ «Խորհրդային Բելառուս» կինոստուդիան (1939 թվականից աշխատել է Մինսկում), որը 1946 թվականից կոչվել է «Բելառուս- ֆիլմ»։ 1925 թվականին սկսվել է վավերագրական ֆիլմերի արտադրությունը։ 1926 թվականին թողարկվել է «Անտառային եղելություն» (ռեժ․ Ցոլ․ Տարիչ) առաջին գեղարվեստական կինոնկարը։ Ստեղծված նշանավոր գեղարվեստական ֆիլմերից են՝ «Կաստուս-Կալինովսկի» (1928, ռեժ․ Վ․ Դարդին), «Առաջին դասակը» և «Երջանկություն որոնողները» (1933, 1936, Վ․ Կորշ- Սաբլին),«Պորուչիկ Կիժե» (1934, Ա․ Ֆայնցիմմեր), «Կրկնակի ծնվածը» (1935, է․ Արշանսկի), «Հուլիսի տասնմեկը» (1938, Ցոլ․ Տարիչ), ետպատերազմյաններից՝ «Կոնստանտին Զասլոնով» (1949, Վ․ Կորշ-Սաբլին U Ա․ Ֆայնցիմմեր), «Կարմիր տերևներ» (1958, Վ․ Կորշ-Սաբլին), «Մեր հարևանները» (1957, Ս․ Սպլոշնով), «ժամացույցը կանգնեց կեսգիշերին» (1959, Ն․ Ֆիգուրովսկի), «Աղջիկը փնտրում է Կադր «Մոսկվա-Ջենովա» կինոնկարից (1964, ռեժ․ Ա․Վ․ Սպեշնե) հորը» (1959, Լ․ Դոլուբ), «Վարպետների քաղաքը» (1965, վ․ Բիչկով), «Գերեզմանոցի միջով» (1965, Վ․ Տուրով), «Մոսկվա— Ջենովա» (1964, ռեժ․ Ա․ Սպեշնև, Վ․ Կորշ-Սաբլինի ևՊ․ Արմանդի մասնակցությամբ), «Ալպիական բալլադ», «Ես Ֆրանցիսկ Ակորինան (1966, 1970, Բ․ Ստեպանով)։ Բելառուսական հայտնի կինոգործիչներ են՝ կինոռեժիսորներ Յու. Տարիչը, Վ․ Կորշ-Սաբլինը, է․ Արշանսկին, Լ․ Դոլուբը, Վ․ Տուրովը, Բ․ Ատեպանովը։

Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսում են գտնվում Համաշխարհային ժառանգության չորս կառույցներ.

  • Mir Castle Complex
  • Nesvizh Castle
  • Białowieża Forest
  • Struve Geodetic Arc[2]

Հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական ավանդական վերնաշապիկ

Ավանդական երկու կտոր բելառուսական հագուստը ծագում է դեռևս Կիրյան Ռուսիայի ժամանակաշրջանից և շարունակվում առ այսօր։ Բելառուսի զով կլիմայական պայմաններից ելնելով հագուստները ստեղծվում են տեքստիլ ֆաբրիկատներից, որոնք ապահովում են տաքություն և ջերմություն։ Դրանք ստեղծվում են տարբեր գույնի թելերից և միահյուսվելով ստեղծում խորհրդանշական նախշեր։ Բելառուս իշխանավորները սովորաբար իրենց հագուստ ներմուծում են և նախընտրում են կարմիր, կապույտ, կանաչ գույները։ Տղամարդիկ կրում են տաբատ և վերնաշապիկ` համակցված գոտիով, կանայք՝ երկար վերնաշապիկ, "paniova" կոչվող կիսաշրջազգեստ և գլխաշոր։ Մեծ է նաև լեհ, լիտվացի, լատվիացի և այլ եվրոպական ազգերի հանդերձանքի ազդեցությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jan Zaprudnik and Helen Fedor. "Culture." A ֆբ ֆկֆիֆյռյյզյդյեիռյֆյդմֆմֆյռնֆկռ Study: Belarus. Federal Research Division, Library of Congress; Helen Fedor, ed. Research completed June 1995. This article incorporates text from this source, which is in the public domain.[1]
  2. National State Teleradiocompany Page on the 2004 Belarusian entry to the Eurovision Song Contest Արխիվացված 2008-02-24 Wayback Machine. Published 2004. Retrieved March 18, 2007.
  3. «Seeing Red (And White): Belarus Shows Its Colors In Ribbon Campaign». RFERL. 2014 թ․ դեկտեմբերի 6.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաղդասարյան Ա․ Բ․, Դուլյան Ս․ Մ․, Բելառուսական ԽՍՀ, Ե․, 1972։
  • География Белоруссии, Минск, 1965;
  • Белоруссия, М․, 1967 (Серия «Советский Со юз»);
  • История Белорусской ССР, 2 изд․, т․ 1—2, Минск, 1961;
  • Лочмель И․ Ф․, Очерк истории борьбы белорусского народа против польских панов, М․, 1940;
  • Великая Октябрьская социалистическая революция в Белоруссии, Документы и материалы, т․ 1—2, Минск, 1957;
  • Кравченко И․ С․, Залесский А․ И․, Белорусский народ в годы Великой Отечественной войны, Минск, 1959;
  • Очерки истории Коммунистической партии Белоруссии, ч․ 1 (1883 — 1920), 2 изд․, ч․ 2 (1921 — 1966), Минск, 1967—1968;
  • Экономика Советской Белоруссии․ 1917 — 1967, Минск, 1967;
  • Илюшин И․ М․, Умрейко С․ А․, Народное образование в Белорусской ССР, Минск, 1961;
  • Академия наук Белорусской ССР, Очерк истории и деятельности, Минск, 1968;
  • Ивашин В․, У истоков социалистич․ реализма, Минск, 1963;
  • Орлова М․, Искусство Советской Белоруссии, М․, 1960;
  • Нискевич И․, Нискевич С․, Очерки по истории советской белорусской музыкальной культуры, 2 изд․, Л․, 1969;
  • Яфе д У․, Становление белорусского советского театра, Минск, 1965․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։