Բելառուսի երաժշտական պետական ակադեմիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելառուսի երաժշտական պետական ակադեմիական թատրոն
Беларускі дзяржаўны акадэмічны музычны тэатр
Տեսակթատրոն
Երկիր Բելառուս[1]
Գտնվելու վայրըՄինսկ, Բելառուս
Հիմնադրման ամսաթիվ1970 թ
Գեղարվեստական ղեկավարԱդամ Մուրզիչ
Գլխավոր ռեժիսորՍուսաննա Ցիրյուկ
Գլխավոր դիրիժորՕլեգ Լեսուն
Գլխավոր բալետմեյստերՎլադիմիր Իվանով
Երգչախմբի ղեկավարՍվետլանա Պետրովա
ՃարտարապետOxana Tkachuk? և Vladimir Tarnovsky?
Կայքmusicaltheatre.by
 Belarusian State Musical Theatre Վիքիպահեստում

Բելառուսի երաժշտական պետական ակադեմիական թատրոն (բել․՝ Беларускі дзяржаўны акадэмічны музычны тэатр), Բելառուսի երաժշտական թատրոններից մեկը։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնն ստեղծվել է 1970 թվականին[2]։ Բացվել է 1971 թվականի հունվարի 17-ին՝ բելառուս կոմպոզիտոր Յուրի Սեմենյակոյի «Երգում է «արտույտը»» ներկայացումով[2]։.

Մինչև 2000 թվականը թատրոնը կրում էր «Բելառուսի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» անունը։

2010 թվականի վերջի դրությամբ թատրոնում բեմադրվել է ավելի քան 100 ներկայացում (շատերը մտան ազգային մշակույթի ոսկե ֆոնդ և երկրի մշակութային կյանքում դարձան նշանակալի իրադարձություններ)։

Թատրոնի շենքի ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի նոր շենքը կառուցվել է 1981 թ հուլիսին։ Ճարտարապետական նախագծի ղեկավարը Օ․ Տկաչուկն էր, նախագծի անդամները՝ ճարտարապետ Վ․ Տարնովսկին, ինժեներ Վ․ Կացնելսոնը, քանդակագործ Լ․ Զիլբերը։

Թատրոնի մուտքի ճակատին կանգնեցված են 5 այլաբանական մուսաների պղնձե քանդակներ, որոնք ներկայացնում են երաժշտական թատրոնի արվեստները՝ պոեզիա, երաժշտություն, դրամա, կերպարվեստ, պար։ Քանդակի կերպարային բնութագրում մեծ դեր են խաղում այնպիսի տարրերը, ինչպիսին են երաժշտական գործիքները, թևավոր Պեգասը, դիմակները, հագուստի պատկերումը և այլն։

Էական դեկորատիվ տարրն է յուրօրինակ կերտարվեստորեն զարգացած բարձակը, որը վերջափակում է յուրաքանչյուր քանդակը վերևից և ներքևից։ Բարձակի ձևը մշակելիս քանդակագործն օգտագործել է շենքի ճարտարապետական տարրերը։ Քանդակը 3 մետր տեղ է զբաղեցնում։ Այսպիսի տարածական կոմպոզիցիան շենքի ճակատին կերպարային-կերտարվեստական ավարտուն տեսք է տալիս։

Պղնձե քանդակների մակերեսը՝ հագեցած փայլերով և գունային անցումներով՝ կարմրաշագանակագույնից սևի, համադրվում է պատի բաց մոխրագույն երանգի հետ։ Քանդակի ստվերը պատին լրացուցիչ էֆեկտ է ստեղծում։

Թատրոնին կից գտնվում է «Բատլեյկա» քանդակը՝ յուրօրինակ ձև ունեցող մետաղյա լապտերներով և լայնարձակ սանդուղքով։

Գեղարվեստական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վյաչեսլավ Ցյուպա, գլխավոր ռեժիսոր 1984-1987 թթ
  • Սուսաննա Ցիրյուկ, գլխավոր ռեժիսոր 2010 թվականից

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]