Բեժանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բեժանո

վրաց.՝

ბეჟანო
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
Հիմնադրված է1830 թ.
Այլ անվանումներՃանճղա, Բեժանո
ԲԾՄ1820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն877[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,9%
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Բեժանո (Վրաստան)##
Բեժանո (Վրաստան)
Բեժանո (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Բեժանո (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բեժանո (նախկինում՝ Ջանճղա (Ճանճղա), վրաց.՝ ბეჟანო), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակերևույթից 1820 մետր բարձրության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը իր տարածքով հյուսիսից սահմանակից է Տաբածղուր լճին, արևմուտքից Ախալքալաքի մունիցիպալիտետի Մոդեգամ, Բորժոմի մունիցիպալիտետի Չիխարուլա և Բալանթա գյուղերին, հարավից Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման և Ագանա գյուղերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեժանո գյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումից և Էրզրումի վիլայեթի Թոփալ-Չավուշ, Յոզբեկ, Ջինիս, Երկան Մասուր և այլ գյուղերից՝ 1830 թվականին։

Գյուղում 1929 թվականին կազմակերպվել է կոլտնտեսություն (առաջին նախագահ՝ Ս. Խանսուլյան)։ 1921 թվականին գյուղում կազմավորվել է շրջանի առաջին երիտասարդական (կոմերիտական) կազմակերպությունը` Հր. Գալուստյանի (Գալստյան) գլխավորությամբ (հետագայում նա դարձել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության քարտուղար՝ 1938-1947 թթ.)։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, գյուղից զոհվել է 129 մարդ։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները հիմնականում հայեր են։

Հաշվառման տարեթիվը Ընդհանուր թիվը Տղամարդիկ Կանայք
2002[2] 997 507 490
2014[3] 877 434 443

Բնակիչները զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ՝ մշակելով հիմնականում ցորեն, կարտոֆիլ, գազար։ Գյուղում 1925 թվականից գործում էր շրջանի առաջին յուղ-պանրի մեքենայացված գործարանը։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա եկեղեցի (Սուրբ Մինաս), որը կառուցվել է 1840 թվականին (փայտաշեն, իսկ 1905 թվականից քարաշեն), ինչպես նաև «Կաթնաղբյուր»-ի (XII - XIII դարեր) և «Վանք»-ի (V - VIII դարեր) ավերակները։ Վերջինս այժմ ուխտատեղի է։

Բեժանոյի առաջին Սուրբ Մինաս եկեղեցուն կից արական մեկդասյա եկեղեցական-ծխական դպրոցը բացվել է 1863 թվականին։ Խորհրդային շրջանում առաջին դպրոցը բացվել է 1927 թվականին, 1957 թվականին՝ ութամյա, իսկ 1967 թվականից միջնակարգ։ Այժմ գյուղում գործում է նորակառույց եռահարկ, ժամանակակից տիպային դպրոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «pop-stat.mashke.org». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
  3. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 353