Բեդա Պատվելի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեդա Պատվելի (լատիներեն՝ Beda, անգլերեն՝ Bede, շուրջ 673 թ.- 27 մայիսի 735 թ.), անգլիացի պատմիչ և աստվածաբան, Հին և Նոր Կտակարանների գրքերի և աստվածաբանական բնույթի երկերի մեկնությունների հեղինակ է: Սակայն նրա գլխավոր ստեղծագործությունն է համարվում «Անգլիացիների եկեղեցական պատմություն» երկը (բաղկացած է 5 գրքից), որի շնորհիվ նա հռչակվել է «Անգլիայի պատմահայր»: 1899 թ. կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը: