Բեատրիչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դանթե և Բեատրիչե», XV դարի մանրանկար

Բեատրիչե (լրիվ անունը՝ Բեատրիչե Պորտինարի, իտալ.՝ Beatrice Portinari, 1266 - 1290), ֆլորենտացի Ֆոլկո Պորտինարիի դուստրը, իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի «մուսան» և գաղտնի սիրուհին։ Եղել է նրա առաջին և դժբախտ սերը, ամուսնացել է ուրիշի հետ և մահացել է 1290թ. երիտասարդ հասակում։ «Աստվածային կատակերգության» մեջ պատկերված է իբրև այլաբանական դեմք, հավատի, հայտնության և աստվածաբանության խորհրդապատկեր։ Երկրային դրախտից, այսինքն երկրային կյանքի երջանկությունից նա բանաստեղծին առաջնորդում է դեպի Երկրային դրախտ, այսինքն հավիտենական կյանքի երանություն[1]։

Բեատրիչեին է նվիրված նաև Դանթեի «Նոր կյանք» (1290) ստեղծագործությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Աստվածային կատակերգություն / Ա. Դանթե; Թարգմ.՝ Ա. Տայան ; Խմբ.՝ Ավ. Իսահակյան. - Երևան : Հայպետհրատ , 1952, էջ 666-667:
  2. Տե՛ս Դանթե Ալիգիերի, Նոր կյանք, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1996