Բակքիլիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաքքիլիդեսից)
Բակքիլիդես
Ծնվել էմոտ մ. թ. ա. 516
ԾննդավայրԻուլիս, Հունաստան
Մահացել էմոտ մ. թ. ա. 451
ՔաղաքացիությունԻուլիս
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, dithyrambic poet և էպիգրամաների հեղինակ
 Bacchylides Վիքիպահեստում

Բակքիլիդես (հին հունարեն՝ Βακχυλίδης, ծն. է մոտ մ.թ.ա. 500 - մահ. 452), հին հույն բանաստեղծ։

Բակքիլիդեսը Սիմոնիդես Քիոսացու ազգականն է և նրա ժամանակակիցը։ Ծնվել է Քիոս կղզում։ Նրա մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են։ Ասում են, որ նա իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին։ Նա նույնպես, Սիմոնիդեսի և Պինդարոսի նման, ապրել է բռնապետների պալատում, եղել արիստոկրատ բանաստեղծ։ Նրա երեք ներբող նվիրված է Սիրակուզա քաղաքի Հերոն բռնապետին։

Մինչև 1897 թվականը նրա երգերից հայտնի է եղել միայն 50-ը, այն էլ ոչ լրիվ վիճակում։ Բայց հետո գտնվել է եգիպտական պապիրուս, որը պարունակել է Բակքիլիդեսի 20 պոեմները, բաղկացած 1400 ոտանավորից, որոնք պահվում են Բրիտանական թանգարանում։ Այդ պոեմներից 14-ը հաղթական օդաներ են[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ էջ 136.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 343