Բաքվի հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց
Բաքվի հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց - Հիմնվել է 1869-ին` տեղի հայ բնակչության և Շամախու թեմի հոգևոր տեսուչ Անդրեաս եպիսկոպոսի ջանքերով։ Դպրոցի հոգաբարձության անդամ Ջ. Մելիքյանը հինգսենյականոց իր սեփական տունը երկու տարով անվճար տրամադրել է դպրոցին։
Դպրոցում դասավանդվել են կրոնագիտություն, հայոց և ռուսաց լեզուներ, ազգային պատմություն, թվաբանություն, հայոց և ռուսաց լեզուների վայելչագրություն։
1873-ին ունեցել է 4 ուսուցիչ, 89 աշակերտ, 1884-85 ուստարում` 170 աշակերտ։ 1885-ի մարտի 5-ին փակվել է։ Վերաբացվել է 1886-ի սեպտեմբերին։ 1888-89 ուստարում դպրոցը եղել է երկդասյան` ունենալով 138 աշակերտ և 7 ուսուցիչ։ 1896-ին դարձյալ փակվել է։ Վերաբացվել է 1906-ին։ 1911-12-ին եղել է արական 6-ամյա դպրոց։
1914-ին ունեցել է 8 ուսուցիչ և 237 աշակերտ։ 1916-17-ին դեռևս գործել է։[1]
[խմբագրել] Գրականություն
- «Արարատ», 1869, Բ, էջ 43։
- «Արարատ», 1876, Ա, էջ 34։
- «Արարատ», 1878, ԺԲ, էջ 455։
- «Մեղու Հայաստանի», 1885, թիվ 20։
[խմբագրել] Տես նաև`
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս», էջ 443.