Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Բաքու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաքվի հայկական Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոց - Հայ աղջիկների համար բացված ամենահին դպրոցներից է։ Հիմնվել է 1869հունիսի 14-ին, մի փաստաթղթի համաձայն 1870-ին։ Պահվել է Բաքվի մարդասիրական ընկերության հաշվին։

1872-ին ունեցել է նախապատրաստական և առաջին դասարաններ, որոնցում միասին սովորել են 36 հայ աղջիկներ։ Նախապատրաստականում անցել են հայոց լեզվի ընթերցանություն և վայելչագրություն, քրիստոնեական վարդապետություն, ռուսաց լեզվի ընթերցանություն և վայելչագրություն, թվաբանության առաջին մասը, ձեռագործություն և երգեցողություն։

Առաջին դասարանում անցել են հայերենի քերականություն, թարգմանություն գրաբարից աշխարհաբար, քրիստոնեական վարդապետություն և սրբազան պատմություն, ազգային պատմություն, ռուսաց լեզվի ընթերցանություն, թարգմանություն և վայելչագրություն, ռուսաց լեզվով` թվաբանություն, աշխարհագրություն և բնական գիտություն, ձեռագործություն և երգեցողություն։

1885-ին փակվել է։ Վերաբացվել է 1886-ի սեպտեմբերին` Բաքվի մարդասիրական ընկերության շենքում, մնալով երկդասյան իգական դպրոց։

1888-89 ուստարում ունեցել է 137 աշակերտուհի։ Ըստ սոցիալական դրության նրանք բաժանվել են այսպես. հոգևորականների աղջիկներ` 6, ազնվականների` 7, աստիճանավորների (ծառայողների)` 10, վաճառականների` 73, արհեստավորների` 50, երկրագործների` 3։ Թոշակ են վճարել 89, անվճար են սովորել 48 հոգի։ Փոխադրվել են հաջորդ դասարաններ` 87, մնացել են 43 հոգի։

1896-ի երկրորդ փակումից առաջ ունեցել է 250 աշակերտուհի։

Վերաբացվել է 1906-ին։ 1908-09 ուստարում եղել է իգական երկդասյան դպրոց, որտեղ սովորել են 368 հայ աղջիկներ։ 1911-12 ուստարում դարձել է յոթամյա դպրոց, սակայն աշակերտուհիների թիվը նվազել է, իջնելով 287-ի։ 1914-ին, աշակերտուհիների թիվը նկատելիորեն աճել է, հասնելով 399-ի (ուսուցիչներ` 14)։ 1917-ին գործել է որպես իգական միջնակարգ դպրոց։

Դպրոցն ունեցել է մանկավարժական ուղղություն։[1]

Բովանդակություն

[խմբագրել] Գրականություն

  • «Մեղու Հայաստանի», 1869, թիվ 26։
  • «Մեղու Հայաստանի», 1885, թիվ 20։
  • «Արարատ», 1876, Ա, էջ 34։
  • «Արարատ», 1878, ԺԲ, էջ 455։
  • «Արարատ», 1917, թիվ 2, էջ 92 և 620։

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս», էջ 444-445. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ