Բաքվի հայկական պետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքվի հայկական պետական թատրոն
Տեսակթատրոն
ՌեժիսորներԱրտաշես Հովսեփյան, Թադևոս Սարյան
Երկիր ԽՍՀՄ
Գտնվելու վայրըԲաքու, Ադրբեջան
Հիմնադրման ամսաթիվ1920 թ.
Անվանված էՀովհաննես Աբելյան
Փակման ամսաթիվ1949 թ.

Բաքվի հայկական պետական թատրոն, կազմակերպվել է Բաքվում, 1920 թվականին։ Թատրոնը փակվել է 1949 թվականին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմականացումներում հանդես են եկել Ժասմենը, Ս. Արմենյանը, Վահրամ Փափազյանը, Լևոն Քալանթարը, Ստեփան Քափանակյանը, Կարո Ալվարյանը, Մուշեղ Սաղյանը։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր է եղել Արտաշես Հովսեփյանը, գլխավոր նկարիչ՝ Ալեքսանդր Հովհաննիսյան։

Բեմադրվել են հայ դասական, ժամանակակից, ինչպես և ռուսական, եվրոպական դրամատուրգիայի լավագույն երկերից։

Թատերախմբում են եղել նաև Լևոն և Աստղիկ Երամյանները, Խորեն Հարությունյանը, Արտաշես Արզումանյանը, Ա. Բադալյանը, Գեղամ Հարությունյանը, Թագուշ Սահակյանը, Հովհաննես Աբելյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը և այլք[1]։

1932 թվականից թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Թադևոս Սարյանը։ 1933 թվականին նա բեմադրում է «Քաղաքավարության վնասները» ներկայացումը։ Ներկայացման երաժշտության հեղինակն էր Անտոն Մայիլյանը, բեմական ձևավորումը՝ ադրբեջանցի բեմանկարիչ Ռ. Մուստաֆաևը։ 1935 թվականին Սարյանը բեմադրում է «Շահնամեն» և «Քաջ Նազարը»։

1930-ական թվականներից թատրոնի կյանքը դժվարանում է։ 1936 թվականի հունիսի 1-ին վախճանվում է դերասան Հովհաննես Աբելյանը, իսկ 1938 թվականին՝ Լևոն Երամյանը[2]։

Բեմադրված ներկայացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 2003, էջ 27-28
  2. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 344