Բարտոլոմե Էստեբան Մուրիլիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարտոլոմե Էստեբան Մուրիլիո(1618—1682 թվականներ), իսպանացի նկարիչ։

Սովորել և ստեղծագործել է Սևիլիայում, եղել է տեղի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից (1660) և առաջին նախագահը։ Մուրիլիոյի սկզբնական շրջանի աշխատանքներում կրոնական տեսարանները պատկերված են որպես ժողովրդի կյանքից վերցված իրադարձություններ և կրում են Կարավաշոյի ազդեցության կնիքը։ Մուրիլիո. «Փոքրիկ մուրացկանը» (Լուվր, Փարիզ) 1650-ական թվականներ, դիմելով ոսկեգույն լուսաստվերների, առավել գեղանկարչական հնարանքների, ստեղծել է կրոնական, այդ թվում՝ աստվածամոր կյանքի թեմաներով հորինվածքներ («Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին», 1665—1670 թվականներ, Էրմիտաժ, Լենինգրադ), որոնք սրտահույզ քնարականությամբ ներկայացնում են իսպանացի կնոջ ազգային կերպարը, ոչ սակավ՝ իդեալականացված և սենտիմենտալ։ Մուրիլիոյի ստեղծագործությունում ռեալիստական գծերը ի հայտ են եկել նրա նորարարական-ժանրային կտավներում, ինչպես օրինակ, Սևիլիայի ցնցոտիավոր երեխաների կյանքը պատկերող նկարաշարում («Մրգերով տղաները», 1645—1654 թվականներ, հին պինակոտեկա, Մյունխեն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png