Բարսեղ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բարսեղ Սահակյան (ծնվել է 19-րդ դարի 40-ական թթ., Ապարանի շրջանի Արա (գյուղ)ում, Մանազկերտից գաղթած ընտանիքում - մահացել է 1920-ական թթ.)։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաճանաչություն սովորել է գյուղի քահանայից։ Ամբողջ կյանքում զբաղվել է հողագործությամբ։ Եղել է հայտնի բանասաց, պատմել է "Սասնա ծռեր" վեպը և այլ ասքեր ու հեքիաթներ։ Բարսեղ Սահակյանի "Սասնա ծռեր" պատումը խիստ ավանդական է և պատկանում է Մշո տարբերակների խմբին։ 1912 թ. նրա պատումը լսել և գրառել է Երվանդ Լալայանը։ Բարսեղ Սահակյանից են "Սասնա ծռեր" վեպը սովորել և հետագայում պատմել համագյուղացի Երվանդ Հունանյանը և հորաքրոջ որդին՝ Նիկողոս Մարգարյանը (Ապարանի շրջանի Արագած գյուղ)։