Բարգավաճ Հայաստան կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Prosperous-Armenia-Party-logo.png

Բարգավաճ Հայաստան, Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցություն: Կուսակցության հիմնադիրն ու նախագահը Գագիկ Ծառուկյանն է: Ներկայացված է հինգերորդ գումարման ՀՀ ազգային ժողովում, որտեղ կուսակցության խմբակցության կազմում են 36 պատգամավորներ, մինչդեռ չորրորդ գումարման ՀՀ ազգային ժողովում կուսակցության խմբակցության կազմում էին 26 պատգամավորներ[1]: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես ՀՀ իշխող կոալիցիայի անդամ-կուսակցություն ուներ ՀՀ քաղաքաշինության, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին նշանակելու իրավունք: 2010թ. սեպտեմբերի դրությամբ այդ պաշտոնները զբաղեցնում են համապատասխանաբար Վարդան Վարդանյանը (պաշտոնը ստանձնել է 2008 թվականի ապրիլի 1-ից), Հարություն Քուշկյանը (պաշտոնը ստանձնել է 2008 թվականի հունիսի 1-ից), Արթուր Պետրոսյանը (պաշտոնը ստանձնել է 2010 թվականի հունվարի 15-ից) և Արթուր Գրիգորյանը (պաշտոնը ստանձնել է 2010 թվականի հունիսի 28-ից):

Կուսակցության հիմնադրումը [խմբագրել]

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը կայացավ 2004 թվականի ապիլի 30-ին:

Երկրորդ համագումարը կայացավ 2006 թ. մայիսի 13-ին, իսկ երրորդ արտահերթ համագումարը՝ 2007 թ. Փետրվարի 15-ին[2]: Կուսակցության քաղաքական խորհրդի գործունեությունը ընդհանուր առմամբ դրական գնահատվեց համագումարի կողմից, քննարկվեց ԲՀԿ քաղաքական խորհրդի զեկույցը, կուսակցության նոր խմբակցության նախագծի հաստատումը, կուսակցության ղեկավարների ընտրությունը և ԲՀԿ քաղաքական խորհրդի ընտրությունները: Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Համագումարը նաև ընտրեց կուսացկության Քաղաքական խորհրդի 35 անդամների և վերահսկիչ հանձնաժողովի 5 անդամներին:

Կուսակցության չորրորդ համագումարը մեկնարկեց 2009 թ. փետրվարի 12-ին: Ընդունվեցին 2 հայտարարություններ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ[3]: Հաստատվեց ԲՀԿ նորընտիր Քաղաքական խորհրդի կազմը(93 անդամ), ինչպես նաև Վերահսկիչ հանձնաժողովի նորընտիր կազմը:

Ծանոթագրություններ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]