Բաստուրմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Pastirma 1240923.gif
Բաստուրմա.jpeg

Բաստուրմա - հատուկ եղանակով մշակված և չորացրած միս։ Բաստուրմա են անվանում նաև խորովածի համար նախապես քացախով, աղով, սոխով ու պղպեղով համեմած միսը։

Պատրաստման եղանակը[խմբագրել]

Տավարի սուկին և մեջքամասի փափուկ միսը լվանում են , բաժանում 30 սմ երկարության, 12 սմ լայնության և 6 սմ հաստության կտորների, դնում ամանի մեջ, վրան ցանում աղի, բորակի խառնուրդ, շորով ծածկում և պահում 2 օր, որից հետո միսը շրջում և դարձյալ պահում 2 օր։

Աղատոգորված միսը սառը ջրով թեթևակի լվանում, ցամաքեցնում փայտե ցանցի վրա, դնում սեղանին փռած շորի վրա, շորի եզրերը ձգելով միացնում այնպես, որ միսը մնում է շորի երկու շերտերի արանքում, շորի վրա դնում տախտակ, վրան` որևէ ծանրություն։ 5 ժամ հետո շորը փոխում են, միսը դարձյալ մամլում (ևս 12 ժամ)։ Այնուհետև մսի կտորները լարանով ամուր կապում, կախում ստվերում և թողնում չորանալու (12 ժամ)։

Չամանի սերմերն ընտրում են, լվանում և ծեծում, խառնում ծեծած սխտորի, աղացած կարմիր պղպեղի հետ, ավելացնում այնքան ջուր, որ ստացվի նոսր թթվասերի թանձրության զանգված։

Մսի կտորները պատում են ստացված խառնուրդով, շարում ամանի մեջ և պահում 4 օր, որից հետո նշված գործողությունը կրկնում երեք անգամ` 3-4 օր ընդմիջումով։ 10-12 օր հետո միսն ամանից հանում են, կախում ստվերում և պահում տասը օր չորանալու։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Տնային տնտեսության հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 1997, էջ 139։