Բասեն (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բասեն
թուրք.՝ Pasinler
39°58′56″ հս. լ. 41°40′59″ ավ. ե. / 39.982222° հս. լ. 41.683056° աե. ե.
Երկիր Թուրքիա Թուրքիա
Իլ Էրզրում (իլ)
Մակերես 1 257 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 1692 մ
Խոսվող լեզուներ թուրքերեն
Բնակչություն 14 762 մարդ (2008)
Խտություն 33 267 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ 442
Փոստային ինդեքս 25300
Ավտոմոբիլային կոդ 25
Պաշտոնական կայք www.pasinler.gov.tr
##Բասեն (քաղաք) (Թուրքիա)
Red pog.png

Բասեն (թուրք.՝ Pasinler, հայերեն՝ Բասենից; հին անվանումները՝ Հասանկալա, Հասանքալե և Հեսենքելե, որը նշանակում է «Հասանի ամրոց»), քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Բասեն գավառի կենտրոնը, Էրզրումից մոտ 42 կմ արևելք։ Հնում եղել է նշանավոր բերդաքաղաք (կոչվել է Դարույնք)։ Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ՝ Բասենի բերդը կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ազգական Հասանը։ Բասենի դաշտում, ժայռոտ բլուրների վրա կառուցված բերդն ունեցել է անկանոն աշտարակներով կրկնապարիսպ (իր հերթին պարսպապատ Բասենն այդ պատճառով կոչվել է եռապարիսպ քաղաք)։ 1829հուլիսի 24-ին ռուսական բանակը գրավել է մոտ 500 բնակչություն (հայ և թուրք) ունեցող Բասենը, սակայն Ադրիանուպոլսի պայմանագրով (1829) քաղաքը մնացել է թուրքական տիրապետության տակ։ Բասենի հայերի զգալի մասը 1830-ին գաղթել է Արևելյան Հայաստան։ Ռուսական զորքը Բասենը գրավել է նաև 1878-ին, 1916-ին, սակայն թուրքերը 1918-ին դարձյալ զավթել են այն։ Բասենի հայերը (1909-ին՝ 45 ընտանիք) բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ Եղեռնի ժամանակ, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png