Բառապատճենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառապատճենում, փոխառության ձև, երբ կազմվում է նոր բառ՝ օտար բառի նմանությամբ։ Օրինակ, հայերենում «Եվրատեսիլ» բառն անգլերեն Eurovision-ի պատճենումն է (Euro > Եվր(ա), vision > տեսիլ)։ Բառապատճենմանը մոտ է իմաստային պատճենումը, որը նույնպես փոխառության ձև է. այդ դեպքում լեզվում գոյություն ունեցող բառին հատկացվում է օտար բառի իմաստը (օրինակ հայերեն «բացատ» բառը այժմ օգտագործվում է անգլերեն space կամ ռուսերեն пробел բառերի իմաստով)։

Օրինակներ հայերենում[խմբագրել]

Միջին պարսկերենից
  • šāhān šāh - արքայից արքա
Պարթևերեն
  • šahr-’ār - աշխարհակալ
Հունարենից
  • Βουλευτήριον - խորհրդարան
  • αυτουργία - ինքնագործություն
  • διάλογος - տրամաբան
  • ἔντομον - միջատ
Լատիներենից[փա՞ստ]
  • dens sapientiae - իմաստության ատամ
  • tri-angulum - եռանկյունի
Իտալերենից
  • pianoforte - դաշնամուր (piano = փափուկ, մեղմ, forte = ամուր)
Ֆրանսերենից
  • dentelle - ժանյակ
Ռուսերենից
  • наезд - վրաերթ
  • голо-лёд - մերկասառույց
  • плоскогубцы - տափաշուրթ (աքցան)
Անգլերենից
  • sky scraper - երկնաքեր

Այլ լեզուներում[խմբագրել]

Շատ լեզուներում «թարգմանել» բառը պատճենված է լատիներեն translatio բառից, որն էլ իր հերթին կազմվել է transferre - փոխադրել բայից։ Օրինակ, գերմաներեն՝ Übersetzung, ռուսերեն՝ перевод և այլն։

Ընկալումը[խմբագրել]

Բառապատճենումները սովորաբար չեն ընկալվում որպես փոխառություն, քանի դրանք որ կազմված են սեփական լեզվի մասնիկներից։ Իրար մոտ լեզուների դեպքում, երբեմն դժվար բառապատճենումը տարանջատել փոխառությունից, կամ նույնիսկ սովորական բառից։ Օրինակ, հոլանդերեն schipbreuk (նավաբեկություն) բառը նույն ձևով է կազմված, ինչ գերմաներեն Schiffbruch-ը, սակայն դրանք հավանաբար իրարից անկախ են ձևավորվել

Ոչ միշտ է բառապատճենումը ընդունելի համարվում տվյալ լեզվում։ Եթե այն հարազատ չէ այդ լեզվի ձևաբանությանը, ապա համարվում է օտարաբանություն։


Օգտագործված աղբյուներ


Ծանոթագրություններ և նշումներ