Բաոբաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաոբաբ
Բաոբաբ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Adansonia digitata

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}
EOL {{{1}}}


Բաոբաբ (լատ. Adansonia digitata)՝ Bombacaceaem ընտանիքի ծառատեսակ է, որը հիմանականում տարածված է Աֆրիկայի չոր արևադարձային սավանաններում։ Adansonia անվանումը ցեղը ֆրանսիացի բնախույզ և բուսաբան ստացել է Միշել Ադանսոնի պատվին (1727 - 1806), «digitata» (digitus լատ. մատ) տեսակի անվանումը պայմանավորվում է տերևների ձևով՝ դրանք ունեն մատների ձև՝ մեկ տերևին՝ 5-7 «մատ»։

Արտաքին տեսքը և կառուցվածքը[խմբագրել]

Բաոբաբի ծաղիկը

Բաոբաբն աշխարհի ամենահաստաբուն ծառերից է։ Հայտնի է Բաոբաբի 8 տեսակ, որոնցից 7-ն աճում է Աֆրիկայի չոր սավանաներում, իսկ մեկն՝ Ավստրալիայում։ 10 մ բնի շրջանագիծ ունեցող ծառն ունի ընդամենը 18-25 մ բարձրություն։ Էլ ավելի մեծ է ծառի սաղարթը. գրեթե հորիզոնական դիրքով տարածվող հաստ ճյուղերը, որոնք սկիզբ են առնում ծառաբնի վերին մասից, կազմում են մինչև 40 մ տրամագծով սաղարթ։ Ձմռանը, երբ Աֆրիկայում չորային շրջան է, ծառի տերևները թափվում են և Բաոբաբն ընդունում է արտասովոր տեսք՝ այն նմանվում է արմատներն ի վեր աճող ծառի։

Ըստ աֆրիկյան ժողովուրդների առասպելի՝ Արարիչը Բաոբաբին տնկեց Կոնգո գետի հովտում, սակայն ծառը բողոքեց բարձր խոնավությունից։ Այնուհետև Արարիչը Բաոբաբին տնկեց Լուսնի լեռան լանջին, սակայն նա շարունակում էր բողոքել։ Տերը, զայրանալով, պոկեց ծառն ու նետեց աֆրիկյան չոր հողի վրա։ Այդ օրվանից Բաոբաբն աճում է արմատները դեպի վեր։

Բաոբաբն ունի փխրուն բնափայտ, որը, անձրևների շրջանում, սպունգի նման կուտակում է ջուրը։ Ծառի հաստ՝ 10 սմ-ի հասնող կեղևը ջուրը պաշտպանում է գոլորշանալուց։ Կուտակված ջուրը ծախսվում է չորային շրջանում։ Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Բաոբաբը ծաղկում է։ Ծաղիկներն խոշոր են (20 սմ), սպիտակ, հնգաթերթ, վառ կարմիր առեճներով։ Նրանք բացվում են երեկոյան, ապրում են մեկ գիշեր՝ իրենց հոտով գրավելով չղջիկներին, որոնք էլ փոշոտում են ծաղիկները։ Առավոտյան ծաղիկները թոշնում են, արձակելով տհաճ հոտ և թափվում են։ Այնուհետև զարգանում են երկարավուն՝ սեխի կամ վարունգի նմանվող պտուղներ, որոնք պատված են հաստ, մազմզոտ կեղևով։ Պտուղներն ուտելի են, ունեն թթվաշ համ։ Դրանք շատ են սիրում կապիկները, հատկապես՝ պավիանները, որի պատճառով ծառն անվանում են նաև «կապիկների հացի ծառ»։

Կիրառումը[խմբագրել]

Պտուղը հասնում է մինչև 25 սմ երկարության և օգտագործվում է սննդի և զովացուցիչ ըմպելիքի պատրաստման համար

Մարդիկ օգտագործում են Բաոբաբի բոլոր մասերը՝ բնափայտը, տերևը, կեղևը և պտուղները։ Ծառի կեղևից պատրաստում են կոշտ թելեր, պարաններ, ձկնորսական ցանցեր, գործվածքներ։ Մատղաշ տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ պատրաստում են սալաթ և ապուր։ Պտուղները չորացնում են, աղում և պատրաստում են լիմոնադ հիշեցնող զովացուցիչ ըմպելիք, որի պատճառով ծառը ստացել է իր երրորդ անունը՝ «լիմոնադի ծառ»։ Բաոբաբի պտուղներից, տերևներից և արմատներից պատրաստում են դեղամիջոցներ։

Կյանքի տևողությունը[խմբագրել]

Բաոբաբի կյանքի տևողությունը վեճերի առարկա է, քանի որ այն չունի ծառերին հատուկ տարեկան օղակներ։ Ըստ ռադիոածխածնային անալիզի (ըստ С14-ի), 4,5 մ բնի հաստություն ունեցող ծառը ապրում է ոչ պակաս քան 5500 տարի, թեև ըստ ավելի զգույշ ուսումնասիրողնեի նա աճում է «ընդամենը» 1000 տարի։

Այլ տեսակներ[խմբագրել]

Գոյություն ունի Ադոնսոնիայի ընտանիքի 8 տեսակ՝

  • Adansonia digitata
  • Adansonia gregorii (հոմ. A. gibbosa) - ոչ բարձր (մինչև 10 մ) ծառ է, տարածված է Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում,.
  • Adansonia grandidieri
  • Adansonia madagascariensis
  • Adansonia perrieri
  • Adansonia rubrostipa (հոմ. A. fony)
  • Adansonia suarezensis
  • Adansonia za էնդեմիկ է Մադագասկարում։

Բաոբաբն համարվում է Մադագասկարի բնիկների ազգային ծառը։