Բանատ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանատ (ռում.՝ Banat, սերբ. Банат, հունգ. Bánság), Սերբիայի, Ռումինիայի և Հունգարիայի միջև բաժանված պատմական շրջան: Երեք կողմերից Բանատի սահմանները որոշվում են գետերով. հյուսիսից Մուրեշ գետով, արևմուտքից Տիսայով և հարավից Դանուբով: Արևելյան սահմաններն են կազմավորում Կարպատյան լեռները: Տարածքի առումով բանատը համեմատելի է Բելգիայի հետ: