Բանաստեղծին ոգեշնչող Մուսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանաստեղծին ոգեշնչող Մուսան
La muse inspirant le poète
տեսակգեղանկար
նկարիչԱնրի Ռուսսո
տարի1909
բարձրություն146
լայնություն97
ստեղծման երկիր Ֆրանսիա
ժանրdouble portrait?
նյություղաներկ, կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերՍերգեյ Շչուկին
հիմնական թեմազույգ
կայք
Ծանոթագրություններ

«Բանաստեղծին ոգեշնչող Մուսան» (ֆր.՝ La muse inspirant le poète , կամ «Պոետը և մուսան») ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիների և նրա սիրեցյալ Մարի Լորանսենի դիմանկարն է, որը հեղինակել է ֆրանսիացի նկարիչ-պրիմիտիվիստ Անրի Ռուսսոն 1909 թվականին։

Ռուսսոն Ապոլիների հետ ծանոթացել է 1907 թվականին։ «Բանաստեղծին ոգեշնչող Մուսան» այլաբանական նկարում Ապոլիները ներկայանում է երգիծական կերպարով՝ երևակայական արևադարձային ջունգլիների առատ կանաչ բուսականության ֆոնին։ Նրա ձեռքերում բանաստեղծական արվեստի գործիքներն են՝ փետուրն ու թուղթը։ Մարի Լորանսենը Մուսայի դերում է՝ հագին անտիկ պեպլոս, ստվերում է պոետին աջ ձեռքի ժեստով։ Հեղինակի նախնական ծրագրով՝ դիմացի պլանի ծաղիկները պիտի խորհրդանշեն պոետի անմահ հոգին։ Այս նկարին անվանում է տվել հենց ինքը՝ նկարիչը։

Ռուսսոն Ապոլիներին ուղղված իր նամակում գրում է. «Ես միշտ անհամբերությամբ եմ սպասում Ձեր մուսային։ Ցանկալի կլիներ, որ նա մեկ անգամ ևս գար բնորդելու»։ Ֆինանսական բարդ դրությունը նկարչին ստիպեց Ապոլիներից նախավճար խնդրել. «Հուսով եմ՝ Դուք չեք մերժի ինձ մի քիչ գումար տալ որպես նախավճար Ձեր դիմանկարի համար։ Շատերն ինձ հարցրել են, թե որքա՞ն գումարով եմ այն վաճառել, ես պատասխանել եմ, որ վաճառել եմ 300 ֆրանկով, և նրանք մշտապես կարծել են, որ գումարի այդ չափը թանկ չէ, չնայած դա ընկերական էր.. Ես հիմա գումարի նկարիք շատ ունեմ, այսօր ընթրիքի համար ինձ մոտ մնացել է ընդամենը 15 սու»։

Նկարի մեկ այլ տարբերակը, որը որոշ չափով տարբերվում է առաջինից, ներկայացված է Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի XXI սրահում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան։ Եվրոպայի երկրների և Ամերիկայի 19-րդ և 20-րդ դարերի արվեստների պատկերասրահ, Մոսկվա, Կարմիր հրապարակ, 2007։ Էջ 190
  • Ս. Յու. Աֆոնկին, Համաշխարհային արվեստ։ Ինտրիգները, սկանդալները և հետաքննությունները կերպարվեստում, 2008 թ., էջջ 72-75, 128։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]