Բաղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաղեղ (լատ.՝ Hedera), արալիազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 15, Հայաստանում՝ 1 տեսակ՝ բաղեղ սովորական (H.helix

Ձևաբանություն[խմբագրել]

Փաթաթվող, օդային կլանող արմատներով բույս է։ Ցողունի բարձր, մինչև 20 մ է, փռվում է նաև հողի մակերևույթին, ստեղծում համատարած կանաչ բուսածածկոց։ Տերևները բազմաձև են, հերթադիր, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գնդաձև ողկույզ է, ծաղիկները՝ մանր, կանաչադեղնավուն։ Ծաղկում է աշնանը։ Պտուղը հատապըտղանման է, կլոր, կապտասև, սերմերը՝ ձվաձև, եռակող։ Պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի կաղնու-հաճարենու, բոխու խառնանտառներում, գետափերին, ծառերի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png