Բաղացսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղացսար
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաՄեղրու լեռնաշղթա

Բաղացսար, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզում, Մեղրու լեռնաշղթայի կենտրոնական մասում, Շիշկերտ գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք, Մեղրի քաղաքից մոտ 22 կմ հյուսիս։ Մեղրու լեռնաշղթայի ամենաբարձր կետն է (3256 մ)։ Կազմված է ստորին պալեոզոյի փոխակերպային թերթաքարերից։ Լանջերը զառիթափ են, ծածկված ալպիական բուսականությամբ, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային։ Փեշերը ձգվում են հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք՝ 4-5 կմ երկարությամբ։ Արևմուտքից միախառնվում է Գելեջիկ, հարավից՝ Զիխնովար լեռնագագաթներին և սրանց հետ կազմում է ջրբաժան Ողջի ու Մեղրի գետերի միջև[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 21 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 572 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 250