Բեհչեթ Չելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բահչըթ Չելիքից)
Բեհչեթ Չելիք
Ծնվել է1968
ԾննդավայրԱդանա, Թուրքիա
Մասնագիտությունհեղինակ
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
 Behçet Çelik Վիքիպահեստում

Բեհչեթ Չելիք (1968, Ադանա, Թուրքիա), թուրք գրող, պատմագիր։ Ծնվել է Ադանայում 1968 թվականին։ 1990 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի Իրավունքի բաժինը։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է ցայսօր հրատարակվող «Վարլըք» թուրքական ամենահին գրական ամսագրում։ Չելիքի պատմվածքները, էսսներն ու թարգմանությունները շարունակում են հրապարակվել տարբեր թերթերում և գրական հանդեսներում։ 2009 թվականին լույս տեսավ հեղինակի առաջին վեպը՝ Աշխարհի բզզոցը (թուրք.` Dünyanın Uğultusu)։ Դրանից հետո 2010 թվականին հրատարակել է Փշե հուշ (թուրք.` Diken Ucu) պատմվածքների ժողովածուն և մանկական արձակի Նոր տղան դասարանում (թուրք.` Sınıfın Yenisi) ժողովածուն 2011 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեհչեթ Չելիք, «Թուրք արդի գրական զարգացումների շուրջ»
  • Բեհչեթ Չելիք, «Ինքս իմ մասին»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]