Բակքիլիդես
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բակքիլիդես (հին հունարեն` Βακχυλίδης, ծն. է մոտ մ.թ.ա. 500 - մահ. 452) - հին հույն բանաստեղծ։
Բակքիլիդեսը Սիմոնիդես Քիոսացու ազգականն է և նրա ժամանակակիցը։ Ծնվել է Քիոս կղզում։ Նրա մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են։ Ասում են, որ նա իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին։ Նա նույնպես, Սիմոնիդեսի և Պինդարոսի նման, ապրել է բռնապետների պալատում, եղել արիստոկրատ բանաստեղծ։ Նրա երեք ներբող նվիրված է Սիրակուզա քաղաքի Հերոն բռնապետին։
Մինչև 1897 թվականը նրա երգերից հայտնի է եղել միայն 50-ը, այն էլ ոչ լրիվ վիճակում։ Բայց հետո գտնվել է եգիպտական պապիրուս, որը պարունակել է Բակքիլիդեսի 20 պոեմները, բաղկացած 1400 ոտանավորից։ Այդ պոեմներից 14-ը հաղթական օդաներ են։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս», էջ 136.