Բալիստա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալիստա (լատիներեն՝ balistarum, հունարեն՝ βαλλιστης բառից, որը ծագում է՝ βαλλειν - «նետել») — գետնամերձ հրաձգության համար նախատեսված հին նետող մեքենա: Գործարկվել է հյուսված թելերի (ջլերի, պարանների, մազերի և այլն) ճկունության շնորհիվ: Նախատեսված էր ամրոցների պատերը կործանելու և պաշտպաններին խոցելու համար: Կիրառվել են մինչև 500 կգ զանգվածով քարեր, սրածայր գերաններ, ծանր նետեր և այլն: Նետման հեռավորությունը՝ 200-1000 մետր[1]:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) Մեր հաղթանակները / Էդուարդ Լ.Դանիելյան — Երևան: «Գասպրինտ» ՍՊԸ, 2010. — Т. Ա. — 500 հատ.