Բալասան «Արքայական»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Արքայական» բալասան-ըմպելիք (անգլ.՝ Royal Elixir), պատրաստված է հայկական միջնադարյան բժշկության հնավանդ, գաղտնագրված բաղադրատոմսով և թորման հատուկ եղանակով, որոնցով միջնադարում կենարար ըմպելիքներ են ստացել թագավորների առույգությունն ու երիտասարդությունը պահպանելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալասանի բաղադրատոմսը միջնադարյան ձեռագրերից հայտնաբերվել ու վերծանվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ - Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժիշկ-բուսաբույժ՝ Արմեն սարկավագ Սահակյանի երկարատև հետազոտությունների արդյունքում[1]։
Նախկինում այն պատրաստվել ու պահվել է վանքում, և որպես անհրաժեշտ պայման՝ ուղեկցվել համապատասխան աղոթակարգով։ Լեռնային հազվագյուտ բույսերի հավաքումն ու մշակումը նույնպես կատարվել է յուրահատուկ ծիսակարգով՝ լուսնային որոշակի օրերին, այն համարելով բուժական ազդեցության, ըմպելիքի անկրկնելի բույրի ու համի գրավական։
Այժմ բալասանը պատրաստվում է Մատենադարանում և հնագույն ավանդույթներին հավատարիմ՝ պահվում և հասունացվում է Վայոց ձորի «Ճգնավոր» քարայր-մենաստանում, կաղնե տակառների մեջ՝ բժշկարար աղոթասացությունների ուղեկցությամբ։ Բալասանի պատրաստումը տևում է 3 տարի։

Բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմպելիքը պատրաստված է հայկական ալոճենու պտուղների թորվածքից, 54 բուժիչ և անուշաբույր բույսերից (այդ թվում՝ մեռոնիկ եղեսպակ, խնկածաղիկ, ճգնավորի խոտ, զուսպ, գլխենի, վարդապետի խոտ, անմեռուկ, խնկեղեգ, նարդոս հնդկական, մշկընկույզ, հնդկապղպեղ, հայխունկ, զաֆրան, հիրիկ գերմանական, մրտենի և այլն), արարատյան որդան կարմիրից, պարունակում է նաև լեռնային բնական մեղր։

Առողջարար ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց ի վեր հայտնի են բալասանի բուժիչ և կազդուրիչ հատկությունները։ Այն ունի դիմադրողականությունն ամրապնդող և վարակազերծող ազդեցություն, կարգավորում է նյութափոխանակությունը, բարելավում ինքնազգացղությունը, շնչառական, աղեստամոքսային, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքները։ Օգնում է կանխել հիշողության կորուստը, նվազեցնում աթերոսկլերոզի, սրտի ինֆարկտի և ուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը։ Նպաստում է հաղթահարելու հոգնածության, անհանգստության և ճնշվածության զգացողությունները. միջնադարյան բժիշկների բնորոշմամբ՝ «կազդուրում և ուրախացնում է սիրտը»։
Օգտագործում են 5-10 մլ ուտելուց առաջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արարատյան որդանը կրկին կարող է ծառայել մարդկանց(չաշխատող հղում)
  2. «Բալասան «Արքայական»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մատենադարանի միջնադարյան բժշկագիտության լաբորատորիա, ՀՀ արտոնագիր թիվ 1722, Սերտիֆիկատ № 021717: