Բաժնետոմսերի հսկիչ ծրար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաժնետոմսերի հսկիչ ծրար, բաժնետոմսերի այն մասը, որն իր տիրոջը փաստացի գերիշխանություն է ապահովում բաժնետիրական ընկերությունում։ Հսկիչ ծրարները կենտրոնանում են ֆինանսական կապիտալի մագնատների մոտ, որոնք մասնակցությունների համակարգի միջոցով լիիրավ տիրում են բաժնետիրական ընկերությանը նաև այն դեպքում, երբ բաժնետոմսերի հսկիչ ծրարը կազմում է 20 - 30 և ավելի փոքր տոկոս, չնայած, ձևականորեն պետք է կազմի 50-ից ավելին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 611