Բաթ Սահառունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաթ Սահառունի
4-րդ դար - 377
Քաղաքացիություն Մեծ Հայք
Ծառայության տարիներ376-377
Պաշտոնհայոց սպարապետ

Բաթ Սահառունի (4-րդ դար - 377), հայոց սպարապետ (376-377)։ Եղել է Սահառունի տոհմի նահապետը։

Վարազդատ թագավորի գահակալության շրջանում եղել է նրա խորհրդականը։ Հարել է հայ նախարարների այն մասին, որը թշնամաբար է ընդունել Մուշեղ սպարապետի Հայաստանի ներքին կյանքին վերաբերող քաղաքական ու ռազմական ծրագրերը և ներշնչել են Վարազդատին վերացնել նրան։ Մուշեղի սպանությունից հետո Բաթ Սահառունին դառնում է սպարապետ հայոց։ Կարնո դաշտում, Վարազդատ թագավորի և Մանվել Մամիկոնյանի զորքերի ճակատամարտում Բաթը իր որդու հետ գերի է ընկնում և սպանվում Մանվելի հրամանով՝ գլխատման միջոցով։ Մինչ այդ նա ականատես է լինում որդու մահապատժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 306