Բագրատ Ստաֆֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բագրատ Ստաֆֆի
Ծնվել է1913
Ծննդավայրգ.Մավրակ, (Կարսի մարզ)
Վախճանվել էդեկտեմբերի 17, 1951(1951-12-17)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և խմբագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Բագրատ Ստաֆֆի Վիքիդարանում

Բագրատ Ստաֆֆի (Բագրատ Հմայակի Մելքոնյան, 1913 - դեկտեմբերի 17, 1951(1951-12-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ Ստաֆֆի գրական անունն ընտրել է Րաֆֆի անվան նմանությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1913 թվականին, Կարսի մարզի Մավրակ գյուղում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից և մեծացել մանկատներում։ 1931 թվականին եղել է «Բանվոր գրող» ամսագրի (Լենինական) խմբագիրը։ 1932 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1935 թվականին՝ Մոսկվայի պատմության և գրականության ինստիտուտը։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի և Կիրովականի թերթերի, «Սովետական Հայաստան» օրաթերթի և «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում։ Մահացել է Երևանում[1]։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանաչ քաղաք (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1932, 58 էջ։
  • Նովելներ, Երևան, Պետհրատ, 1938, 56 էջ։
  • Վիեննական անտառի հեքիաթները (նովելներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 109 էջ։
  • Արևաշող հովիտ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1947, 163 էջ։
  • Ստեփան Շահումյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 390 էջ։
  • Փորձություն (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1950, 348 էջ։
  • Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 288 էջ։
  • Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 291 էջ։
  • Ստեփան Շահումյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 404 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 517.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Աղաբաբյան, Անհաջող գիրք (գրախոսություն Ստաֆֆիի «Արևաշող հովիտ» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 5:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ Ստաֆֆի» հոդվածին։