Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ալեքյան (այլ կիրառումներ)
Բագրատ Գևորգի Ալեքյան (ապրիլի 12 , 1949 (1949-04-12 ) [1] , Կարզախ , Վրաստան ), հայ գրող, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (1988 թվականից)[2] ։
Բագրատ Ալեքյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1991 -1993 թվականներին՝ «Հայ գրող» թերթի խմբագիր, 1993 -1996 թվականներին՝ «Պարույր Սևակ», 2002 թվականից՝ Հայաստանի գրողների միության հրատարակչությունների տնօրեն[3] ։
Հեղինակ է «Բաց արմատներ» (1960 թվական ), «Բառերի լույսը» (1984 թվական ), «Ծանրացող երակ» (1989 թվական ), «Վարուժան» (1995 թվական ), «Արծվախաչ» (2001 թվական), «Դարավերջի քամին» (2004 թվական) և այլ գրքերի[2] ։
ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակ
Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ «Լեռան թագը» գրքի համար, 2012 թվական
«Գրականություն պատանիներին» մրցանակաբաշխության պոեզիայի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի, 2006 թվական
Լեռան թագը, Երևան, 2012
Մերկ Լեռը, Երևան, 2010
Հրաբխե գիշերներ, Երևան, 2008
Դարավերջի քամին, Երևան, 2004
Բաց արմատներ, Երևան, 1980
«Ահավոր ողջույն»[4]