Բաբկեն Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաբկեն Կարապետյան
Ծնվել էմայիսի 2, 1911(1911-05-02)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 25, 1994(1994-10-25)[2] (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[2]
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԻզվեստիա[1][2], Տրուդ[1][2], Սովետական Հայաստան, Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիա և Ռադիո-1[2]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Բաբկեն Կարապետյան Վիքիդարանում

Բաբկեն Կարապետի Կարապետյան (մայիսի 2, 1911(1911-05-02)[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 25, 1994(1994-10-25)[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1934

Կյանքն ու գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի մայիսի 2-ին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական Ժուռնալիստիկայի ինստիտուտը։ Աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում որպես արվեստի, գիտության և գրականության բաժնի վարիչ։ Եղել է «Իզվեստիա», «Տրուդ» թերթերի, համամիութենական ռադիոյի սեփական թղթակիցը Հայաստանում, Երևանի փաստագրական կինոնկարների ստուդիայի տնօրեն։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Խմբագրել է «Մարտ հանուն հայրենիքի» ճակատային թերթը։

Հրատարակել է «Ռելսերի երգը» (1932), «Լիրիկա» (1941), «Վարդենի» (1956), «Արևը լեռան վրա» (1964), «Կյանքի հետ» (1975) և այլ խոհաքնարական մի շարք բանաստեղծությունների ժողովածուներ։ Գրել է նաև արձակ գործեր («Սեր և սուսեր», 1962, «Ուռենու տակ», 1967

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիրիկա, Երևան, 1941, 136 էջ։
  • Ռազմի քնար, Երևան, 1945, 72 էջ։
  • Հերոսների մոտ (ակնարկներ), Երևան, 1948, 124 էջ։
  • Գարնանային նվագներ, Երևան, 1949, 128 էջ։
  • Ծանոթ դեմքեր (երգիծանք), Երևան, 1953, 72 էջ։
  • Արձագանք (լիրիկա և սատիրա), Երևան, 1954, 115 էջ։
  • Վարդենի, Երևան, 1956, 124 էջ։
  • Քաղաքների երգը, Երևան, 1959, 164 էջ։
  • Սեր և սուսեր, Երևան, 1962, 316 էջ։
  • Արևը լեռան վրա, Երևան, 1964, 192 էջ։
  • Ուռենու տակ (արձակ), Երևան, 1967, 368 էջ։
  • Գիրք սիրո և ցասման, Երևան, 1970, 320 էջ։
  • Հայրենի ծուխ, Երևան, 1973, 348 էջ։
  • Կյանքի հետ, Երևան, 1975, 404 էջ։
  • Հաղթակամար, Երևան, 1980, 216 էջ։
  • Կյանքի աղբյուրը, Երևան, 1986, 245 էջ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 307
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբկեն Կարապետյան» հոդվածին։