Ա Ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա Ին
չինարեն՝ 阿英
Ծնվել էփետրվարի 6, 1900(1900-02-06)[1]
ԾննդավայրՎուհու, Taiping Prefecture, Anhui, Ցին կայսրություն
Վախճանվել էհունիսի 17, 1977(1977-06-17)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրՉինաստան
Գրական անունА Ин
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, լրագրող, դրամատուրգ և բանաստեղծ
Քաղաքացիություն Ցին կայսրություն և  Չինաստան
Ժանրերդրամա, պատմվածք և էսսե
ԱնդամակցությունՄայիսի 4ի շարժում և Չինաստանի ձախլիկ գրողների միություն[2]
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն

Ա Ին (չին.` 阿英, իրական անունը - Ցյան Սին-ցուն (չին.` 钱杏邨), փետրվարի 6, 1900(1900-02-06)[1], Վուհու, Taiping Prefecture, Anhui, Ցին կայսրություն - հունիսի 17, 1977(1977-06-17)[1], Չինաստան), չինացի դրամատուրգ, գրականագետ, գրող և քննադատ։ Հեղինակ է պատմական դրամաների և չինական նոր և նորագույն գրականության պատմության վերաբերյալ աշխատությունների։ Չինական գրականության կարկառուն ներկայացուցիչներից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ուհու քաղաքում։ Երիտասարդ տարիքում մասնակցել է մայիսչորսյան շարժմանը։ 1926 թվականին անդամագրվել է Չինաստանի Կոմկուսին։ 1927 թվականին փախել է Ուհան, այնտեղից էլ Շանհայ, որտեղ բանաստեղծ Ցզյան Հուան-ցիի (蒋光慈, 1901-1931) հետ կազմակերպել է «Արև» (太阳) միությունը` դառնալով Չինաստանում պրոլետարական գրականության առաջատարներից։ 1930 թվականի ձմռանը մասնակցել է «Ձախ գրողների ընկերակցության» (左翼作家同盟) նախապատրաստական աշխատանքներին, ընտրվել վարչության անդամ։ 1930-ականների վերջերին չին-ճապոնական պատերազմի ժամանակ եղել է Շանհայի «Փրկություն» (救亡 日报) օրաթերթի գրական խմբագիր։ 1941 թվականին ղեկավարել է 4-րդ նոր բանակի քարոզչական աշխատանքները։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնումնից հետո աշխատել է մշակույթի կառավարման ոլորտում` միաժամանակ կատարելով մեծ ծավալի գրական հետազոտություններ։ Մահացել է քաղցկեղից 1977 թվականի հունիսի 17-ին։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ասպարեզ է մտել որպես նովելագիր («Գերեզմաններ», «Հեղափոխության պատմություն», «Սպիտակ ծխի» և այլ ժողովածուներ), և բանաստեղծ («Սոված մարդիկ ու սոված արծիվ» ժողովածու), սակայն ամենամեծ ճանաչում է ստացել որպես դրամատուրգ։ 1920-ականների վերջերից հանդես է գալիս նաև որպես գրական քննադատ և գրականության պատմաբան։ Բացի ժամանակակից չին հեղինակներից, ուշադրություն է դարձրել նաև Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Պուշկինի, Բերնարդ Շոուի, Ալեքսանդր Դյումայի և այլ արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններին։ Գրել է արժեքավոր աշխատություններ XIX-XX դդ. Չինական գրականության մասին. «Ժամանակակից չին գրողների» (1928 ), «Պատմական նյութերի ցուցիչ» (1935), «Չինական նոր գրականության մեծ անթոլոգիան», «Զրույցներ արձակի մասին» (1936) «Ցինի ուշ շրջանի արձակը» (1937), «Ցինի ուշ շրջանի դրամատիկական և արձակ ստեղծագործությունների վերջին գրացուցակ» (1954), «Ափիոնային պատերազմի ժամանակահատվածի ստեղծագործությունների հավաքածու» (1957), «Ֆրանս-չինական պատերազմի ժամանակահատվածի ստեղծագործությունների հավաքածու» (1957) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Федоренко Н. Т., Китайская литература, М., 1956
  • «Краткая литературная энциклопедия», т. 1, М., 1962
  • Черкасский Л. Е. Новая китайская поэзия (20-30-е годы). М.։ Наука, 1972.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]