Ա. Լաուրենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայտնաբերած աստերոիդը` 1
(51) Նեմաուսա 22 հունվար 1858

Ա. Լաուրենտ, ֆրանսիացի, ով հայտնաբերել է (51) Նեմաուսա աստերոիդը 1858 թվականին:

Նա այլևս չի կատարել աստերոիդների հայտնագործություններ, և նրա մասին համարյա ոչինչ հայտնի չէ: Էդուարդ Ստեֆանը Լաուրենտի մասին ասել է "շատ բանիմաց երիտասարդ" (un jeune homme très habile) [1]:

Աստերոիդը հայտնաբերվել է օգտագործելով Բենջամին Վալզի տանը գտնվող մասնավոր աստղադիտարանը։ Վալզը թողել էր այս տունը մեկնելով Մարսել աշխատելու, որպես Մարսելի աստղադիտարանի տնօրեն։ Նա փոխանցել էր իր աստղադիտարանը Ա. Լաուրենտին, ով և հետագայում հայտնաբերել էր աստերոիդը։ Տուն պատին, որը գտնվում է Նացիոնալ փողոց 32 հասցեով Նիմում, փակցված է հուշատախտակ աստերոիդի հայտնաբերման մասին [2]:

Վալզը հայտնել է հայտնաբերման մասին իր նամակում ուղղված Ֆրանսիական գիտությունների ակադեմիային [3] [4]:

Ա. Լաուրենտը իր հայտնագործության համար արժանացել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակին 1858 թվականին, հինգ այլ աստերոիդ հայտնաբերողների հետ միասին [5]: (162) Լաուրենտիա աստերոիդը անվանվել է Ա. Լաուրենտի պատվին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • (Ֆրանսերեն

) Նեմաուսա, Լաուրենտ և Վալզ