Աֆրիկյանների ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկյանների ակումբ
Տեսակմշակութային արժեք և շենք
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեՏերյան փող. 11-13[1]
Ներկա վիճակապամոնտաժվել է
ՀՀ ՊՄԱՀ1.6/204
 Afrikyanner building Վիքիպահեստում

Աֆրիկյանների ակումբ, հանրապետական նշանակության պատմական շինություն Երևանում՝ կառուցված 19-րդ դարի վերջին։ Կառուցված է կարմիր տուֆից։

Ներկա կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը գնվել է բնակիչներից «Միլենիում Քընսթրաքշըն» ՍՊԸ-ի կողմից ( «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ի իրավահաջորդը) և ՀՀ կառավարության 2008 թ.-ի 108 N որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ։

Հուշարձանը ներառված է պատմամշակութային հուշարձանների և անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Ներկայումս այն ապամոնտաժված է և ենթակա վերակառուցման Աբովյանի, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույց Աֆրիկյանների ակումբի շենքի քանդման դեմ, հունիսի 14, 2017

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։ Վերջիններս եղել են քաղաքային դումայի անդամներ, ունեցել տարբեր գործարաններ, ձեռնարկություններ և լուրջ ներդրում կատարել քաղաքի պատմության մեջ։ Աֆրիկյան եղբայրների ջանքերով 1911 թ. Երևանն առաջին անգամ ապահովվեց խմելու ջրով։

Ակումբի շենքը եղել է հավաքատեղի քաղաքի նշանավոր մարդկանց և վերնախավի համար։ Վերջիններս հավաքվում էին ակումբում և մի գավաթ սուրճի շուրջ քննարկում քաղաքական, հասարակական և այլ խնդիրներ։

1913 թ. շենքը եղել է քաղաքային ակումբ և պատկանել է Առաքել Աֆրիկյանին։

1926 թ. շենքը պետականացվել է խորհրդային իշխանությունների կողմից և տրամադրվել Ազգային անվտանգության ծառայությանը։ Ավելի ուշ այն վերածվել է բազմաբնակարան շենքի, ուր բնակություն են հաստատել մոտ 30 ընտանիք։

Խորհրդային տարիներին ակումբի շենքի նկուղային հարկերում են բանտարկվել իշխանությունների կողմից հետապնդվող մի շարք մարդիկ, որոնց մեջ է եղել բանաստեղծ Եղիշե Չարենցը։

Աֆրիկյանների ակումբի շենքն ապամոնտաժվել է 2014 թ. հուլիսին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]