Աֆրիկյան աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աֆրիկական աղվեսից)
Աֆրիկական աղվես
Աֆրիկական աղվես
Աֆրիկական աղվես
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ենթակարգ Caniformia
Ընտանիք Շնազգիներ (Canidae)
Տրիբա Vulpini
Ցեղ Աղվեսներ (Vulpes)
Տեսակ Աֆրիկական աղվես (V. pallida)
Միջազգային անվանում
Vulpes pallida
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Աֆրիկյան աղվես (լատին․՝ Vulpes pallida), աղվեսների ցեղի շնազգիների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Շատ փակ կենդանիներ են, նրանց կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Կազմում են 5 ենթատեսակ[1]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան աղվեսը իր մարմնի կառուցվածքով հիշեցնում է սովորական աղվեսին, սակայն այն ավելի փոքր է, ունի ավելի երկար ոտքեր և ականջներ։ Մարմնի երկարությունը 38-45 սմ է, զանգվածը՝ 1,5-3,6 կգ[2]։ Գունավորումը բաց շիկակարմիր է, շագանակագույն, պոչը՝ շիկակարմրաշագանակագույն՝ սև ծայրով։ Թաթերը և մեջքը շիկակարմիր են։ Մեջքի կենտրոնում կա մուգ շերտ։ Մարմնի ստորին հատվածը, դունչը և ականջների ներսի կողմը սպիտակ են[2]։

Վարքագիծ և ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկական աղվեսները վատ ուսումնասիրված կենդանիներ են։ Ենթադրվում է, որ նրանք ապրում են ոչ մեծ ընտանեկան խմբերով՝ կազմված հասուն արուից, էգից և ձագերից[3]։ Նրանք փորում են ընդարձակ բներ՝ 15 մ երկարությամբ և 2-3 մ խորությամբ։ Այդ բները օգնում են աղվեսներին խուսափել ցերեկային շոգից, իսկ մթնշաղն ընկնելուն պես նրանք դուրս են գալիս սնունդ որոնելու։

Իր ցեղակիցների համեմատ աֆրիկյան աղվեսը ավելի բուսակեր է։ Նրա սննդակարգի մեջ են մտնում հիմնականում խոտաբույսերը, հատապտուղներն ու պտուղները։ Մարմնի փոքրության պատճառով նրանք կարողանում են որսալ միայն փոքր չափսի կենդանիներ՝ մանր կրծողներ, սողուններ և միջատներ և անողնաշարավորներ։ Այս կենդանիները կարող են իրենց սննդից ստանալ բավականաչափ խոնավություն որպեսզի կարողանան երկար, շոգ, չորային եղանակներին ապրել անապատներում։

Հղիությունը տևում է 7-8 շաբաթ։ Տալիս է 50-100 գրամանոց 3-4 ձագ[4], որոնք շատ արագ են մեծանում և 6-8 շաբաթականում տարբերվում են իրենց ծնողներից[3]։

Անազատության մեջ ապրում են 3 տարի, սակայն բնության մեջ կարող են ապրել կրկնակի երկար[3]։

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են աֆրիկական աղվեսի հինգ տարատեսակ՝

  • Vulpes pallida pallida
  • Vulpes pallida cyrenaica
  • Vulpes pallida edwardsi
  • Vulpes pallida harterti
  • Vulpes pallida oertzeni

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկական աղվեսներն ապրում են Աֆրիկայում՝ Սահարա անապատից հարավ։ Տարածված են Սոմալիում, Սենեգալում, Սուդանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Африканская лисица на сайте ITIS
  2. 2,0 2,1 «Африканская лисица». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 Африканская лисица на сайте EOL
  4. Африканская лисица на сайте ZOOCLUB.RU