Աֆիոն-Կարահիսար (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Աֆիոն-Կարահիսար (այլ կիրառումներ) 
Քաղաք
Աֆիոն-Կարահիսար
թուրքերեն՝ Afyonkarahisar
38°45′29″ հս. լ. 30°32′19″ ավ. ե. / 38.758056° հս. լ. 30.538611° աե. ե.
Երկիր Թուրքիա
Իլ Աֆիոն-Կարահիսար
Մակերես 1 417 կմ²
Ծովի մակարդակից 1034 մ
Բնակչություն 128 516 մարդ (2000)
Ժամային գոտի UTC+2
Պաշտոնական կայք www.afyon-bld.gov.tr (թուրքերեն)
##Աֆիոն-Կարահիսար (քաղաք) (Թուրքիա)
Red pog.png

Աֆիոն-Կարահիսար (թուրքերեն՝ Afyonkarahisar), քաղաք է Թուրքիայում, Կենտրոնական Անատոլիական սարահարթի արևմտյան մասում, ծովի մակարդակից 1034 մ բարձրության վրա, Աքար գետի միջին հոսանքում: Աֆիոն-Կարահիսարը համանուն նահանգի վարչական կենտրոնն է, երկրի երկաթուղային և ճանապարհային կարևոր հանգույց: Ունի հաշիշի հումքի մշակման գործարան, ցեմենտի և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Բնակչությունը 160000 մարդ է, ըստ 2008 մարդահամարի:

Բովանդակություն

Էթիմոլոգիա[խմբագրել]

Աֆիոն-Կարահիսարը գտնվում է սև փրփրաքարային ժայռի՝ Կալեի (200մ) ստորոտում, որի պատճառով էլ կոչվել է «Կարահիսար» («Սև ժայռ»): Որպեսզի տաբերվի մյուս «Կարահիսարներից» (Թուրքիայի տարածքում կա հինգ այլ «Կարահիսար»), սրան տվել են Աֆիոն-Կարահիսար անունը՝ քաղաքի շրջակայքում աֆիոնի (ափիոն) մշակման և մեծագնման կենտրոն լինելու պատճառով: Ավելի վաղ կոչվել է Կարահիսար ի Սահիբ և Աֆիոնի Սև դղյակ:

Հայերը Աֆիոն-Կարահիսարում[խմբագրել]

Հայերը Աֆիոն-Կարահիսարում բնակվել են երեք դարից ավել, XVI դարի վերջից մինչև Մեծ Եղեռնի օրերը: 1914 թվականին Աֆիոն-Կարահիսարում 27000 մարդ էր բնակվում, որոնցից 8000-ը հայ[1]: Ըստ այլ աղբյուրի 1915 թվականին հայերը 15000 էին, թուրքերի 45000-ի դիմաց:[2] Քաղաքում գործում էին երկու առաքելական (Ս. Աստվածածին, Ս. Թորոս) և մեկ բողոքական եկեղեցի, հայկական վեց վարժարան և մեկ մանկապարտեզ: Հայերը քաղաքաբնակ էին՝ հիմնականում արհեստավորներ կամ առևտրականներ , շրջակա գյուղերում հայեր չէին ապրում: Մի մասը զոհվել է 1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ, մյուսը 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ:

Քույր-քաղաքներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Կ. Ա. Չերքեզյան «Աֆիոն-Կարահիսարի հայ գաղթօջախը» երևան 1986 թ.