Արև Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արև Պետրոսյան
Ի ծնեԱրև Բենիկի Պետրոսյան/Արևիկ Բենիկի Պետրոսյան
Ծնվել էմայիսի 6, 1972 (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԲենիկ Պետրոսյան
ՄայրԱլիսա Ադամյան
Կայքarev-art.com
 Arev Petrosyan Վիքիպահեստում

Արև Բենիկի Պետրոսյան (մայիսի 6, 1972(1972-05-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի-ձևավորող։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2015)[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի և հասարակական-պետական գործիչ, ջութակահար, մանկավարժ Ալիսա Ադամյանի դուստրն է, քանդակագործ Արեգ Պետրոսյանի և ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի քույրը[4]։

1997 թվականից «Բենիկ Պետրոսյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենն է։ 1999 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ։ Arev Art Gallery ցուցասրահի հիմնադիր (2015

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1991 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում,
1991-1998 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերամիկա, գեղանկար բաժնում։
1991-1995 թվականներին`

  • Համակարգչային գրաֆիկա
  • Գեղարվեստական լուսանկարչություն
  • Մենեջմենթ և կառավարում
  • Կառավարման դպրոց
  • Հեռուստատեսային դիզայնի վերապատրաստում Մոսկվայում
  • ԱՄՆ կառավարության կողմից հրավիրվել է մասնակցելու «միջազգային այցելու», ծրագրին, ուր հնարավորություն է ունեցել ուսումնասիրել արվեստի թանգարանների կառավարման հմտությունները մի քանի նահանգներում

Ծանոթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005-2015 թվականներին հանդես է գալիս մի շարք թեմատիկ անհատական ցուցահանդեսներով Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում։
  • 2014 թվականին Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարչուհին նվիրաբերել է «Դարի Ներշնչանքը» մեծածավալ աշխատանքը։ /12մ x 2,5մ/
  • 2014 թվականին «Սեր» աշխատանքը նվիրաբերվել է “AIWA” Սան Ֆրանցիսկոյի կանանց կազմակերպությանը։
  • 2015 թվականին «Ազատություն» աշխատանքը նվիրաբերվել է գազանանոցի կառուցման աշխատանքների համար։
  • 2015 թվականին Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Արև Պետրոսյանի միասնական, շարունակական ծրագիր՝ «Արվեստը հանուն կրթության», ցուցահանդեսների շարք, ուր նկարների հասույթի 50%-ը կտրամադրվի Ամերիկյան համալսարանի կրթաթոշակային ֆոնդին։
«Միասնության ուժ»
  • 2013 թվականի հոկտեմբերի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանն ԵԽ-ին, պաշտոնական արարողության ժամանակ հանձնեց ՀՀ նախագահության նվերը՝ Արև Պետրոսյանի «Միասնության ուժ» կոչվող ապակե պատկեր ստեղծագործությանը, որը տեղադրվեց լիագումար նիստերի դահլիճում (Ստրասբուրգ)։ Նույն օրը Նախագահ Սերժ Սարգյանը ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում նվիրեց Արև Պետրոսյանի «Համամարդկային Գիտակցություն» եռանկարը՝ Սեր, Ազատություն, Գիտակցություն (Ստրասբուրգ)[5]։
  • 2013 թվականի սկիզբն Արև Պետրոսյանի համար նշանավորվեց "Woman in Art" համաշխարհային արվեստի գրքում «Մայր Հայաստան» ստեղծագործությամբ ընդգրկվելով, ինչը մեծ նվաճում է հայ կին արվեստագետի համար[6][7]
  • 2011 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Արև Պետրոսյանը հրավիրվեց մասնակցելու «միջազգային այցելու» ծրագրին, ուր հնարավորություն ունեցավ ուսումնասիրել արվեստի կառավարման հմտությունները մի շարք նահանգներում[8]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արև Պետրոսյան, 2008
  • 2016 - Ցուցահանդես «Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում
  • 2016 - Ցուցահանդես Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքում
  • 2015 - Ցուցահանդես Հայաստանի Ամերիկյան համալսարանում/ Ակիան ցուցասրահ
  • 2014 - Ցուցահանդես ԱՄՆ-ում, Ֆրեզնո քաղաքում
  • 2014 - Մասնակցություն Beirut Art Fair միջազգային ցուցահանդեսին
  • 2013 - Ֆրեզնոյի «Սուրբ Երրորդություն» Հայկական եկեղեցու ընդունելությունների սրահում մեծածավալ երկու աշխատանքների նվիրատվության պաշտոնական բացման արարողություն[9]
  • 2013 - Ցուցահանդես, Ֆրեզնո, ԱՄՆ
  • 2013 - ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում ցուցադրություն, այնուհետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նվիրեց ԵԽ-ի նախագահներին Արև Պետրոսյանի «Համամարդկային Գիտակցություն» եռանկարը՝ Սեր, Ազատություն, Գիտակցություն (Ստրասբուրգ)[10]
  • 2013 - Եվրոպայի Խորհրդի շենքում մեծածավալ ապակե պատկեր-ստեղծագործության տեղադրում (24 մետր, 8 կտորից բաղկացած), Ստրասբուրգ[11]
  • 2013 - Հայկական օրերի շրջանակում ցուցահանդես, Մինսկ (Բելառուս)[12][13],
  • 2012 - ԱՄՆ

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից «Բենիկ Պետրոսյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենն է[31]։ Այս տարիների ընթացքում կազմակերպվել է բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, հուշ երեկոներ, ֆիլմի նկարահանումներ ուղղված հայ արվեստագետի արժանի հիշատակի հավերժացմանը։ 2009 թվականին հրատարակվել է քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ստեղծագործությունների գիրքը, 2011 թվականին՝ Բենիկ Պետրոսյան ինտերնետային կայք էջը[32][33][34]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասնակցել է բազմաթիվ բարեգործական ցուցահանդեսների, ակցիաների, աճուրդների՝ անապահով երեխաներին և ծերերին օգնելու նպատակով։
  • Համագործակցում է «Հայ կանանց միջազգային ասոցիացիայի» (AIWA), «Հայաստանի երիտասարդ կանանց միության», «Օրրան» բարեգործական կազմակերպության[35][36][37], «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) և այլ կազմակերպությունների հետ[38]։

Մեջբերումներ Արև Պետրոսյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որն իմ հոգու արտացոլման աշխարհն է` իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Բ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հրանտ Թոխատյանին, Վալերի Օսիպյանին, Արթուր Ալեքսանյանին…(լուսանկարներ)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. Արև Պետրոսյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում
  4. «Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որն իմ հոգու արտացոլման աշխարհն է. Արև Պետրոսյան». citylife.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Նախագահը ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի հանձնման պաշտոնական արարողությանը
  6. Արև Պետրոսյան, «Մայր Հայաստան»(չաշխատող հղում)
  7. Արև Պետրոսյան «Ես ինձ պատկերացնում եմ ամենուր, որտեղ կա ազատություն և ստեղծագործելու հնարավորություն»
  8. «ХУДОЖНИЦА С СОЛНЕЧНЫМ ИМЕНЕМ». golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  9. Բարձրաստիճան հոգևորականն այցելեց Արև Պետրոսյանի ցուցահանդեսը Ֆրեզնոյում
  10. Հայաստանի նվերը ԵԽ-ին. «Միասնության ուժը» ապակեպատկերը խորհրդանշում է լույս, ուժ, ճշմարտություն, հավատ
  11. ԵԽԽՎ նիստերի դահլիճի առաստաղը` նվեր Հայաստանի կողմից
  12. Հայ նկարչուհի Արև Պետրոսյանի աշխատաների ցուցադրությունը Մինսկում
  13. Մինսկում բացվեց հայ նկարչուհի Արև Պետրոսյանի աշխատաների ցուցադրությունը
  14. «Հետադարձ հայացք» եռանկարի ցուցադրություն
  15. «Արև Պետրոսյան, մշտական ցուցադրություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  16. Մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ «Նշխարք Հայաստանից» նախագիծը
  17. ««Նշխարք Հայաստանից» նախագիծ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  18. Գույներ Հայաստանից
  19. http://www.yerkirmedia.am/Wellda?act=news&lan=hy&id=1059l/ Հարցազրույց Արև Պետրոսյանի հետ
  20. «ԳՈՒՆԵՂ ԿՅԱՆՔ`ԱՊԱԿՈՒ ՎՐԱ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍԵԶՈՆՆԵՐ» -Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  21. Հայկական մշակույթի օրեր Վրաստանում
  22. «Արև Պետրոսյան» գրքի և ֆիլմի շնորհանդես
  23. «Գեղանկարչուհի Արև Պետրոսյանի պատկերագիրքը». Վերցված է 2014 Հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
  24. Ներկայացվեց գեղանկարչուհի Արև Պետրոսյանի պատկերագիրքը
  25. Իմ փոքրիկ նվերը Երևանին
  26. ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ Է ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԱՊԱԿԵ ԱՇԽԱՐՀԸ»
  27. «Իմ ոսկե քաղաք», մաս 1
  28. «Իմ ոսկե քաղաք», մաս 2
  29. Ցուցահանդես` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին
  30. «ԾԱՂԻԿՆԵՐՍ ՆԱՀԱՏԱԿԱՑ»
  31. Արև Պետրոսյան, 21-րդ դարի նկարչուհի
  32. «Բենիկ Պետրոսյանի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  33. Բենիկ Պետրոսյան
  34. ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
  35. Դրամահավաք, Օրրան
  36. «Օրրանի ընկերներ, Ոսկե դոնոր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  37. Հայաստանի երեխաներ» հիմնադրամի (COAF) դրամահավաք գալա-երեկո
  38. Օրրան, դրամահավաք-երեկո

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]