Արևմտյան Գաթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտյան Գաթեր, Սախյադրի, լեռնաշղթա Հնդկաստանում, Հնդստան թերակղզու արևմտյան եզրային բարձրադիր մասը։ Երկարությունը մոտ 1800 Կմ է, բարձրությունը՝ մինչև 2698 մ (Անայմուդի լեռ)։ Կազմված է լավաներից, գնեյսներից և քվարցիտներից։ Արևմտյան Գաթերի արևելյան լանջերը մեղմորեն ձուլվում են Դեկանի սարահարթին, արևմտյանը՝ կտրուկ իջնում դեպի ծովափնյա հարթավայրը, հարավում վերածվում հորստային զանգվածների։ Կլիման մերձհասարակածային է, մուսոնային։ Տարեկան տեղումները՝ 2-5 հզ․ մմ։ Գերակշռում են արևադարձային տերևաթափ (արևմտյան հողմադեմ լանջերին) և մշտադալար խոնավ արևադարձային (հարավում) անտառները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png